Դեպի վեր

Մի շարք ոլորտներում կանխիկ գործարքները կարող են սահմանափակվել

panarmenian.net09/18/2019, 3:42

Մի շարք ոլորտներում կանխիկ գործարքները կարող են սահմանափակվել

18 սեպտեմբերի 2019 - 19:38 AMT

PanARMENIAN.Net - ՀՀ Կենտրոնական բանկը քննարկման է ներկայացրել մի շարք ոլորտներում կանխիկ գործարքներն արգելելու մասին օրենքի նախագիծ:

Օրենքի նախագծով առաջարկվում է աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքների դիմաց, աշխատավարձերի, կրթաթոշակների, կենսաթոշակների, նպաստների, փոխառությունների, ներկայացուցչական ծախuերի և մի շարք այլ դեպքերում սահմանափակել կանխիկ գործարքները:

Համաձայն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված օրենքի նախագծի՝ նպատակ կա նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը՝ սահամափակելով խոշոր գործարքները կանխիկ կատարելու հնարավորությունը և նվազեցնելով հարկային և մաքսային օրենսդրության պահանջներից խուսափելու ռիսկը: Նախագծով առաջարկվում է նաև խանութներում և սպասարկման այլ վայրերում վճարային քարտ ընդունող սարքերի տեղադրումը դարձնել պարտադիր:

Ըստ ԿԲ-ի նախագիծը նպատակ ունի նաև ուժեղացնել հարկային վարչարարությունը և պայքարել ստվերային տնտեսության դեմ:

Անկանխիկ վճարման մասին դրույթներ սահմանելիս փաթեթում հաշվի են առնվել առավել ստվերային և կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտները (բուժսպասարկում, կրթական ոլորտ և այլն),...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր