Դեպի վեր

Եթե մենք այստեղ խելամիտ իրավական հանգուցալուծում չգտնենք, հարցը տեղափոխվելու է միջազգային հարթակ

slaq.am10/20/2019, 6:36

Եթե մենք այստեղ խելամիտ իրավական հանգուցալուծում չգտնենք, հարցը տեղափոխվելու է միջազգային հարթակ

Երեկ ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ ՍԴ նախկին նախագահ, ԲԴԽ նախկին ղեկավար Գագիկ Հարությունյանի «Ժամանակի մեջ գոյի իմաստավորման դասերը» գրքի շնորհանդեսը։ Գրքում ՍԴ նախկին նախագահը զետեղել է իր ելույթները, ուղերձները, որոշ հարցազրույցներ։ Շնորհանդեսից հետո մենք դատաիրավական ոլորտում կատարվող իրադարձությունների եւ հատկապես Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին զրուցեցինք Գագիկ Հարությունյանի հետ։

- Պարոն Հարությունյան, այն, ինչ կատարվում է ՍԴ-ի եւ նրա նախագահի շուրջ, Ձեր կարծիքով՝ իրավակա՞ն գործընթաց է։

- Այս իրավիճակը խորքային վերլուծության անհրաժեշտություն ունի։ Ես նման իրավիճակների հանդիպել եմ, ինձ համար այնքան էլ զարմանալի չէ։ Չնայած այսօրվա ինֆորմացիոն դարում շատ ավելի ճոխացված է ամեն բան ներկայացվում, քան նախկիններում։ Դուք երիտասարդ եք եւ հավանաբար չեք հիշի, բայց շատերը կհիշեն 2003 թվականը, երբ մենք որոշում կայացրինք վստահության հանրաքվեի համար, ինչ վիճակում հայտնվեցի ես եւ իմ ընտանիքն ամիսներ, նույնիսկ՝ տարիներ շարունակ եւ առհասարակ՝ ամեն որոշումից հետո։ Այսօր շատերը մոռացել են ՍԴ-ի շուրջ 1500-ից ավելի որոշումները եւ հիշում են ընդամենը մի քանիսը՝ կապված ընտրությունների հետ, եւ ամեն մի որոշում, որ օրենքը ճանաչում էր հակասահմանադրական, հիշեք, թե հետո ինչ պրոցեսներ էին գնում։ Չեմ ուզում դրանց անդրադառնալ, բայց համահավաք ձեւով այս իրավիճակներն ինձ հիշեցնում են ուրեմն այն վիճակը, որի հետ շփվել եմ Վենետիկի հանձնաժողովի անդամության շրջանակներում՝ Լեհաստանի կամ Հունգարիայի հետ կապված։ Այսինքն՝ այնպես չէ, որ սա հայկական ֆենոմեն է, միշտ էլ սահմանադրական դատարանները, Ֆրանսիայում Սահմանադրական խորհրդի շուրջ ժամանակին մեծ աղմուկ բարձրացավ, թե ովքեր են այս հինգ հոգին, Լուսնի՞ց են իջել, որ մեր որոշումներին պետք է այսպես վերաբերվեն․․․ Միշտ եղել են սահմանադրական դատարաններն այսպիսի վիճակում, որ մի որոշման պատճառով նման իրավիճակներում են հայտնվում։

- Ուզում եք ասել, որ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ «չարաբաստիկ» որոշո՞ւմն է այս ամենի պատճառը։

- Ես չեմ ուզում կոնկրետ գործի մասին խոսել, հնարավոր է՝ այո, հնարավոր է՝ ոչ, ես գնահատում եմ երեւույթը։ Ես ափսոսում եմ, որ եթե մենք այստեղ՝ մեր երկրում, խելամիտ ձեւով չկարողանանք իրավական հարթության վրա հանգուցալուծում գտնել, այս իրավիճակը տեղափոխվելու է միջազգային հարթակ, եւ լինելու է այն վերաբերմունքը, ինչ եղավ Լեհաստանի կամ Հունգարիայի պարագայում, երբ սկսեցին միջազգային կառույցները նրանցով զբաղվել։ Այնպես որ՝ հուսանք, որ այդպես չի լինի։

- Պարոն Հարությունյան, օրերս իշխանության թեւը հայտարարեց, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել դատաիրավական բարեփոխումների փաթեթին, որում ՍԴ-ի մասին օրենքում վիճահարույց դրույթն էլ է ընդգրկված։ Խոսքը ՍԴ անդամների վաղաժամ կենսաթոշակի անցնելու դրույթի մասին է, այդ օրենքը որոշ իրավաբանների կողմից բնորոշվեց որպես «շանտաժի եւ կաշառքի» օրենք։ Եղան մեկնաբանություններ, որ Վենետիկը ՀՀ իշխանությունների հետ «գործարք» կնքեց՝ «Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում՝ Հրայր ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր