Դեպի վեր

«Մեր իրականության մեջ էլ այսօր լույսի և լուսավորի մեծ պակաս ունենք». Տիգրան Մադոյան

168.am12/10/2018, 7:18

«Մեր իրականության մեջ էլ այսօր լույսի և լուսավորի մեծ պակաս ունենք». Տիգրան Մադոյան

Ժամանակի մանրադիտակ, պատահականություն, հիշողություն, փաստ, արվեստ ու վավերագրություն. լուսանկարչության այս յուրատեսակ բանաձևումների, նրբությունների և փոխանցած հոգևոր արժեքների մասին զրուցել ենք ֆիզիկոս, ֆիզիկական գիտությունների թեկնածու, ՏՏ համակարգային ադմինիստրատոր, լուսանկարիչ Տիգրան Մադոյանի հետ:

Տիգրանին առաջին անգամ լուսանկարչական սարք նվիրել է հայրը` ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ ընդունվելու առթիվ: Սովորելուն զուգահեռ զբաղվել է լուսանկարչությամբ` ժամանակի ընթացքում աստիճանաբար վարպետանալով և գտնելով այն միջավայրը, որտեղից վերցրել է կյանքն իմաստավորելու համար անհրաժեշտ հոգևոր զորություն: Տիգրանը պատմում է, որ տարիներ առաջ ընկերներից մեկի շնորհիվ հայտնվել է «Նարեկացի» արվեստի միությունում, որտեղ Գագիկ Գինոսյանն ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը «Կարին» խմբի հետ անցկացնում էր հայկական ազգային պարերի բաց դաս:

«Առաջին անգամ էի տեսնում` ինչպես իրար լրիվ անծանոթ մարդիկ ժպտացող դեմքերով պարում էին ձեռք ձեռքի բռնած, ուս ուսի տված: Այդ ժամանակ դա ինձ համար անհավատալի և չտեսնված մի բան էր: Պիտի խոստովանեմ, որ մինչ այդ միշտ մտածել էի Հայաստանը լքելու մասին և նույնիսկ քայլեր արել ուսումս արտասահմանում շարունակելու ուղղությամբ: Այդ օրվանից հետո ամեն ինչ փոխվեց, և մինչև հիմա ոչ միայն ապրում եմ Հայաստանում, այլև օրեցօր ավելի եմ կապվում մեր երկրին ու մշակույթին: Դրանում իր մեծ «մեղքն» ունի նաև ֆոտոխցիկս:

Արդեն տասը տարի շարունակ ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը պարտադիր ներկա եմ լինում ազգային պարերի այդ միջոցառմանը` հետս անպայման տանելով լուսանկարչական սարքը և անմահացնելով ինձ համար այդքան կարևոր դարձած այդ ուրբաթները: Ժամանակի ընթացքում սկսեցի լուսանկարել մեր մշակույթին առնչվող այլ միջոցառումներ ու համերգներ ևս` նկարածս նյութերը տեղադրելով համացանցում, որովհետև, դրանք սկսել էին հետաքրքրություն առաջացնել ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում: Եվ պատասխանատվության զգացումից դրդված` որոշեցի իմ սիրելի գործին նոր երանգ տալ և հաճախել լուսանկարչական խմբակների: Այսօր արդեն ողջ ազատ ժամանակս տրամադրում եմ դրան»,- պատմում է Տիգրանը:

Այնուհետև զրուցեցինք լուսանկարչության առանձնահատկությունների մասին: «Արվեստի բոլոր ճյուղերում երևում է այն կերտողի մտածելակերպը, աշխարհայացքը: Լուսանկարչությունը հենց այդտեղ է առանձնանում, քանի որ բացի արվեստագետի ինչպիսին լինելը ցուցադրելուց այն նաև մարդկության պատմության մեջ թողնում է բազում արժեքավոր փաստեր և հիշողություններ»:

Հետաքրքիր էր իմանալ` ինչ է տեսնում լուսանկարչի աչքը, որ մյուսներն ի զորու չեն նկատել: «Նախ ասեմ` լուսանկարելիս միշտ հետևել եմ հետևյալ սկզբունքներին` ճիշտ պահին լինել ճիշտ տեղում, միշտ ուշադիր և պատրաստ լինել որսալու ակնթարթը, ունենալ արագ կողմնորոշվելու հատկություն, արթնացնել հնարավորինս շատ զգացմունքներ: Այս արվեստը յուրահատուկ է հենց նրանով, որ պետք է մի փոքր քեզնից ներդնես, որպեսզի նկարդ կյանքով լեցուն լինի: Ինձ համար շատ գրավիչ է ռեպորտաժային լուսանկարչությունը, որտեղ չկա արհեստականություն. դու ստվերում նկարում և փոխացնում ես այն, ինչ կատարվում է, չես խնդրում կամ ստիպում ժպտալ, արտասվել, զերծ ես մնում կեղծիքից»,- ասում է Տիգրանը:

Լուսանկարչությունը զուտ տեխնիկական գործընթացք չէ: Այն վերածվում է արվեստի այն պահին, երբ լուսանկարիչը ջանք է գործադրում. «Շատ կարևոր է մշտապես պատրաստ լինել լուսանկարել: Լավ լուսանկար ստանալու համար պիտի շատ նկարել, չափսոսալ տեխնիկան ու պայքարել արդյունքի համար: Որակի համար երբեք ոչինչ չեմ խնայել` յուրաքանչյուր միջոցառման ժամանակ նկ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR407419
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր