Դեպի վեր

Հայաստանցի գործարարների առաջարկը. Թուրքական ապրանքների նկատմամաբ բացի մաքսային արգելքից, կիրառել նաև վաճառքի արգելք

panorama.am12/2/2021, 10:30

Հայաստանցի գործարարների առաջարկը. Թուրքական ապրանքների նկատմամաբ բացի մաքսային արգելքից, կիրառել նաև վաճառքի արգելք

««Մանթաշով» գործարարների միություն» ՀԿ-ն, «Ռեստորանների Ասոցիացիա» ՀԿ-ն ու
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունւ բաց նամակ են հղել Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը երկարձգել։

Կազմակերպությունները նամակում ներկայացրել են նաև հիմնավորումները.

«Մենք՝ ներքոստորագրյալ գործարարներս, անհրաժեշտ ենք համարում, որպեսզի ՀՀ կառավարության կողմից երկարաձգվի թուրքական ծագման ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներկրման արգելքն առնվազն 5 լրացուցիչ տարով՝ հետևյալ հիմնավորմամբ և պատճառաբանությամբ․

1. Հայկական շուկայից թուրքական ծագման ապրանք ներկրող ընկերությունների դուրս գալուց հետո բազմաթիվ ոլորտների հայկական արտադրողներ մեծացրել են իրենց արտադրությունները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և փորձելով բավարարել շուկայի պահանջարկը, ուստի այս պահին թուրքական ապրանքների ներկրումը թույլատրելու դեպքում թուրքական ապրանքներ արտադրողները և ներկրողները նորից քայլեր կձեռնարկեն հայկական շուկան հետ գրավելու ուղղությամբ, ինչը ծանր դրության մեջ կդնի նոր ստեղծված կամ նոր ներդրումներ ստացած հայկական ընկերություններին։

2. Արգելքը չերկարացնելու հիմնավորումներից մեկն այն է, որ ցանկացած դեպքում ծագման երկրի հավաստագիրը փոխելու միջոցով թուրքական ապրանքը շարունակում է նույն ծավալներով ներկրվել Հայաստանի Հանրապետություն։ Նախևառաջ, ցանկանում ենք ընդգծել, որ, վիճակագրական տվյալների համաձայն, տեղի է ունեցել ներկրման ծավալների էական կրճատում, մասնավորապես՝ թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան նվազել է 3․3 անգամ։ Բացի այդ, ծագման երկրի հավաստագիրը փոխելու մասին հայտարարությունները հիմնավոր չեն, քանի որ չկան վիճակագրական տվյալներ կամ ապացույցներ նման հավաստագրերով ներկրվող ապրանքների քանակի կամ ծավալի մասին։ Ընդ որում, նման արարքի վերաբերյալ տվյալների տիրապետող անձինք պարտավոր են դիմել իրավապահ մարմիններին, քանի որ ծագման երկրի հավաստագրի կեղծումը քրեորեն պատժելի արարք է։

3. Ըստ էության, թուրքական ապրանքների ներկրման արգելքը ՀՀ տնտեսությունում որևէ ցնցում չառաջացրեց, քանի որ թուրքական ապրանքների տեղն արագ զբաղեցրեցին ինչպես տեղական, այնպես էլ այլ երկրների ծագման արտադրանքը, հետևաբար թուրքական ծագման ապրանքների ներկրումը կրկին թույլատրելը չունի որևէ տնտեսական հիմնավորում։

Վերոնշյալ կետերում անդրադարձ ենք կատարել թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելման միայն տնտեսական կողմին, այնինչ տվյալ պարագայում նշանակություն ունեն նաև հարցի էմոցիոնալ և բարոյական կողմերը, քանի որ ինչպես 2020 թվականին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների, այնպես էլ այս պահին ՀՀ պետական սահմանին տեղի ունեցող անհանգստությունների շրջանակներում Թուրքիան բարոյական և նյութական աջ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր