Դեպի վեր

Երևանյան քոլեջի սաները պատվավոր մրցանակների են արժանացել միջազգային մրցույթ-փառատոնում

armenpress.am01/13/2021, 6:54

Երևանյան քոլեջի սաները պատվավոր մրցանակների են արժանացել միջազգային մրցույթ-փառատոնում

Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի նվագախումբը, քոլեջի սան Մարիամ Նիկոլյանը մրցանակային առաջին տեղերն են զբաղեցրել Վիտեբսկում կայացած արվեստի միջազգային մրցույթ-փառատոնում: Այն անցկացվել է հունվարի 8-10-ը առցանց հարթակում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում քոլեջի դասախոս, երգիչ Վրեժ Կիրակոսյանն ասաց, որ մրցույթ-փառատոնը կազմակերպում է էստրադային երգի «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթ-փառատոնի կազմկոմիտեն:

Նրա խոսքով՝ Հայաստանը մրցույթ-փառատոնին մասնակցում է առաջին անգամ: Նախորդ տարի Կիրակոսյանը հրավիրված է եղել որպես ժյուրիի անդամ: Այս տարի՝ ևս: «Կարծեցի՝ լավ կլինի, եթե Հայաստանն իր մասնակցությունն ունենա այդ նախաձեռնությանը: Մեր քոլեջի սաները բազմաժանր մրցույթին ներկայացել են տարբեր կատեգորիաներում: Մասնակցել են «Գործիքային երաժշտություն», «Վոկալ», «Խորեոգրաֆիա», «Կերպարվեստ» անվանակարգերում»,-տեղեկացրեց Կիրակոսյանն ու հավելեց, որ մրցույթ-փառատոնում հանդես է եկել ավելի քան 600 մասնակից ԱՊՀ, եվրոպական մի շարք երկրներից և ԱՄՆ-ից:

«Գործիքային երաժշտություն» անվանակարգում առաջին պատվավոր մրցանակի է արժանացել քոլեջի նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարը Խաչիկ Սահակյանն է: Ուսանողներ Արա Հովհաննիսյանը (հարվածային գործիքներ) և Էրիկ Հարությունյանը (կիթառ)՝ 2-րդ կարգի դափնեկիրներ են դարձել:

«Վոկալ» անվանակարգում քոլեջի ուսանողներ Վահագն Կարապետյա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր