Դեպի վեր

Գալու է մի օր, երբ մեր երկրի տարածքում որևէ օտար պետության ռազմակայան չի լինելու. Վարուժան Ավետիսյան

1in.am11/2/2019, 1:24

Գալու է մի օր, երբ մեր երկրի տարածքում որևէ օտար պետության ռազմակայան չի լինելու. Վարուժան Ավետիսյան

«Առաջին լրատվական»-ը զրուցել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանի հետ:

Պարոն Ավետիսյան, Դուք մշտապես բարձրաձայնել եք հայռուսական հարաբերություններում առկա խնդիրները, այդ թվում՝ Գյումրու 102-րդ ռազմաբազայի հետ կապված։ Ի՞նչ կարծիք ունեք ՌԴ պաշտպանության նախարարի այցի և բազան արդիական նոր սպառազինություններով համալրելու որոշման մասին։ Արդյոք տեսնո՞ւմ եք վտանգներ։

– Հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ համակարգը պետք է արմատապես վերանայվի: Քանի դեռ դրանք բնույթով գաղութային են, Ռուսաստանն իր շահերը իրացնելու է մեր շահերի հաշվին: ՌԴ ռազմակայանը ևս ՀՀ տարածքում է բացառապես ՌԴ շահերը մեր շահերի հաշվին պաշտպանելու համար: Ուստի, հատկապես ներկայումս տարածաշրջանում աճող լարումների ֆոնին, Ռուսաստանի նման մոտեցումը և գործողությունները կարող են դիպչել արդեն մեր կենսական շահերին և գոյութենական սպառնալիքներ ստեղծել մեզ համար:

Առհասարակ, բազայի գոյությունն ինչքանո՞վ է արդարացված, եթե հաշվի առնենք, որ այն գործում է մեր բյուջեի հաշվին։ Չպե՞տք է գոնե ծախսերի հարցը բարձրացվի։

– Գալու է մի օր, երբ մեր երկրի տարածքում որևէ օտար պետության ռազմակայան չի լինելու: Մենք ձևավորելու ենք ազգի և պետության անվտանգային-պաշտպանական բովանդակ զորությունը առավելագույն արդյունավետությամբ համախմբող, կատարելագործող և կիրառող Ազգ-բանակ համակարգ, որի պարագայում օտարի անմիջական աջակցության կարիք չի լինելու:

Ինչ վերաբերում է դեպի այդ նպատակը փուլ առ փուլ գնալու ճանապարհին, ապա՝ այո, պետք է վերանայվեն ՀՀ տարածքում ՌԴ ռազմակայանի տեղակայման և գործունեության պայմաններն ու կարգը, կազմը և կառուցվածքը, ինչպես նաև լուծվեն փոխադարձ ֆինանսական պատասխանատվության հարցերը:

Մասնավորապես՝ ՌԴ-ն պետք է միջազգային չափանիշներին համապատասխան վճարի մեր տարածքն օգտագործելու համար, պետք է թողնվեն միայն հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ուժերն ու միջոցները, իսկ ցամաքային ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն, որովհետև դրանց ներկայությունն էապես ազդում է ՀՀ անկախության և սուբյեկտայնության վրա: Ըստ այդմ՝ պետք է վերանայվեն ՌԴ ռազմակայանի նպատակներն ու խնդիրները:

Զուգահեռաբար՝ թեկուզ ուշացումով, ժամանակն է ի վերջո կատարելու ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների մասին 1992թ. սեպտեմբերի 30-ի պայմանագրի 4-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված երկկողմ պարտավորությունները և ՀՀ սահմանների պահպանությունը ՌԴ սահմանապահ զորքերից փոխանցել ՀՀ սահմանապահ կառույցներին: Այդ պայմանագիրը ժամանակավոր է և նախատեսված է հենց այդ խնդիրը լուծելու համար: Սահմանի լրացուցիչ հատվածների համար անհրաժեշտ ՀՀ սահմանապահ կառույցները ճիշտ և արդյունավետ կլինի ստեղծել ՀՀ Ոստիկանության զորքերի կադրային և նյութատեխնիկական ռեսուրսի հաշվին: Մեզ Ոստիկանության  զորքեր պետք չեն: Դա խորհրդային կայսրությունից մնացած բռնապետական կառույց է, որի նպատակն է ճնշել յուրային ժողովրդին:

Հայաստանում ՌԴ դեսպանը նշել է. «Չնայած ՀՀ

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր