Դեպի վեր

Փաշինյանը գերագնահատեց իր քաշը, մտածեց, որ ինչպես եկավ իշխանության, այդպես էլ կարող է այդ հարցը «բրդել» /տեսանյութ/

henaran.am03/20/2019, 8:00

Փաշինյանը գերագնահատեց իր քաշը, մտածեց, որ ինչպես եկավ իշխանության, այդպես էլ կարող է այդ հարցը «բրդել» /տեսանյութ/

Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպմանն ընդառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներըհայտարարությամբ հանդես եկան` կրկին առաջ քաշելով հայտնի 3 սկզբունքներն ու 6 տարրերը, թե ինչիշուրջ պետք է ընթանան արցախյան հիմնախնդրի բանակցությունները, ինչպես նաեւ նշելով, որբանակցային ձեւաչափի փոփոխություն չի լինելու:

Իսկ դրան հաջորդեց Ստեփանակերտում կայացած ՀՀ եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որի ժամանակ ՀՀ վարչապետ ՆիկոլՓաշինյանն, ըստ էության, հաստատեց, որ պատրաստ է բանակցել դրանց շուրջ: Իսկ դեռեւս նախորդտարվա մայիսի 9-ին հնչեցված Արցախին բանակցային սեղանին վերադարձնելու փաշինյանականխոստումները մնացին օդում կախված:

Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարումզրուցել ենք ԱԺ վեցերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովինախագահ, ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ հետ:

– Պարոն Աշոտյան, Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ իրհայեցակարգն ունի արցախյան հիմնախնդրի կարգավորմանվերաբերյալ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ, ըստ էության, պնդում էր, որ ինքն էլ չգիտի, թե դա ինչհայեցակարգ է, բայց այն իր հայեցակարգին նման չէ: Ի վերջո, ո՞րն էր Փաշինյանի հայեցակարգը, որ նա փաստացի ոչ թե նորհայեցակարգ է առաջարկում, այլ պատրաստվում է բանակցելարդեն իսկ եղած փաստաթղթերի շուրջ:

– Ինչ որ Դուք թվարկեցիք, դրանք տարբերժամանակներին էրվերաբերում: Լեւոն Տեր-Պետրոսյանի Ձեր նշած հայտնի հոդվածին եսնույնպես արձագանքել եմբաց նամակով, բայց այնմինչեւ այս վերջինզարգացումներն էին: Եվայո, այնտեղ նա միկողմից փաստում էր, որՆիկոլ Փաշինյանը դեռեւսչունի արցախյան հակամարտության կարգավորման ծրագիր, բայց մյուս կողմից` շատ հստակ տողերիարանքում ցույց էր տալիս, որ այդ ծրագիրը կարող է համընկնել հենց իր մոտեցումների հետ: ՆիկոլՓաշինյանի արցախյան ելույթը օրակարգ բերեց Սերժ Սարգսյանի օրոք բանակցված փաթեթը, բայց, ցավոք, առանց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածության: Սա կորուստ է, որն այս ընթացքում կրեցհայկական դիվանագիտությունը: Եվ առաջին անգամ էր, որ Մինսկի խմբի համանախագահներիհայտարարության մեջ կար Հայաստանին ուղղակիորեն վերաբերող, այսպես ասած, նեգատիվ մաս:

Նիկոլ Փաշինյանը գուցե լավ բան էր ուզում անել, մտածում էր, թե վերջ` մենք հաղթել ենք, էյֆորիան կա, 95 տոկոսանոց լեգիտիմությունը կա, ամբողջ աշխարհն ինձ է ցույց տալիս, ուրեմն` կարող եմ նոր բան անել: Սատրամաբանական էր որպես ռազմավարություն, բայց այն արվեց հեղափոխական պրիմիտիվությամբ` չաշխատելով Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ, չձեւավորելով դաշնակցային մթնոլորտ: Վստահեմ, որ, օրինակ, ՌԴ ղեկավարությունը եթերում է լսել, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Ստեփանակերտումնման պայման է առաջ քաշում: Այդ պրիմիտիվությունը գուցե մեր երկրում բերեց իրեն հաջողություն, բայց դրսում աշխատել չի կարող: Արդյունքում ունեցանք հետեւյալը` Նիկոլ Փաշինյանը գերագնահատեց իր քաշն ու արժեքը, նա մտածեց, որ ինչպես եկավ իշխանության, այդպես էլ կարող է այդ հարցը «բրդել»:

Սակայն, քիչ թե շատ խելոք մարդկանց համար ակնհայտ էր, որ չի ստացվելու այդպես: Եթե անգամ նպատակը ճիշտ է դրված, բայց միջոցները սխալ էին ընտրված: Եվ 10 ամիս անց ունենք վիճակ, երբ Հայաստանն իր այս նախաձեռնությամբ բախվել է Մինսկի խմբի համանախագաների շատ լուռ դիմադրությանը:

Ի՞նչ է նշանակումՌԴ ԱԳՆ մամլո խոսնակի հայտարարությունը, որ մենք դեմ չենք, գնացեք ադրբեջանցիների հետ բարիշեք, այսինքն` բանակցեք: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը մենակ չի կարող Ալիեւին բերել այդ դաշտ, որպեսզիհնարավոր լիներ այդ դաշտ բերել հենց Ալիեւին, պետք էր Մինսկի խմբի համանախագներն այս գաղափարըվերցնեին, բայց նրանք չվերցրին Նիկոլի այս առա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD393399
EUR414426
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր