Դեպի վեր

Զոհրաբ Մնացականյանի խոսքը և պատասխանը լրագրողների հարցերին Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com11/11/2019, 2:18

Զոհրաբ Մնացականյանի խոսքը և պատասխանը լրագրողների հարցերին Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Վերջին օրերին կարծես թե բավական հաճախացել են մեր շփումներն այս ձևաչափով:

Ուրախ եմ ողջունել Հայաստանում իմ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին, ով իմ պաշտոնավորման ընթացքում առաջին պաշտոնական այցն է կատարում Հայաստան։ Շատ ուրախ եմ, որ ընդունել եք հրավերը: Այսօր հնարավորություն ունեցանք ևս մեկ անգամ անդրադառնալու մեր երկկողմ օրակարգին՝ ի շարունակություն այս մեկուկես տարվա ընթացքում տարբեր հարթակներում մեր ունեցած բազմաթիվ հանդիպումների:

Մեր հարաբերություններն այնքան խորը և բազմաբովանդակ են, որ հաճախ մեկ բառով բնութագրելը դժվարություն է անգամ մեզ համար։ Մեր դաշնակցային հարաբերությունները խարսխված են դարերի խորքից եկող մեր ժողովուրդների բարեկամության և եղբայրության վրա, որոնք ամրապնդվել են համատեղ հաղթանակներով, փոխադարձ վստահությամբ և մշակութային ընդհանուր ժառանգությամբ։

Նախարար Լավրովը Հայաստան է ժամանել դեռ երեկ։ Իրապես մեծ պատիվ էր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի հետ ներկա գտնվել Հայրենական Մեծ պատերազմում Հայաստանի ավանդը ներկայացնող ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, որով մեկնարկում է Հայաստանում Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:

Մեր ընդհանուր հաղթանակում հայ ժողովրդի ավանդի մասին կարելի է երկար խոսել, և վստահ եմ, որ այդ ցուցահանդեսում ներկայացված նմուշները և արխիվային նյութերը արտացոլում են Մեծ հաղթանակում մեր հերոսական ավանդի ընդամենը մի փոքր մասը:

Այսօր մեր հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով։ Երկու երկրների առաջին դեմքերի, արտաքին քաղաքական գերատեսչությունների, այլ պետական մարմինների միջև հարաբերությունները մշտական ու աշխույժ բնույթ են կրում։ Մեր երկկողմ օրակարգում մեծապես կարևորում ենք նաև Ռուսաստանի հետ համագործակցությունն ընդհանուր հարթակների՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում։ Մեզ համար առանցքային է ԵԱՏՄ շուկայի հետագա ազատականացումը, ԵԱՏՄ-ի միջազգային կապերի ընդլայնումը՝ Սինգապուրի Սերբիայի, Իրանի, Չինաստանի և այլ երկրների հետ նոր որակի համագործակցության միջոցով։

Երկու երկրների օրենսդիր մարմինների միջև հաստատված է ակտիվ համագործակցություն, ինչպես միջխորհրդարանական հանձնաժողովի, այնպես էլ մասնագիտացված հանձնաժողովների ու կոմիտեների մակարդակով, ինչի վկայությունն է օրեր առաջ Գյումրիում տեղի ունեցած հանձնաժողովի հերթական նիստը:

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերն է․ ընդ որում երկկողմ առևտրաշրջանառությունն աճող դինամիկա ունի, նախորդ տարվա համեմատ՝ մոտ տաս տոկոս։ Մենք նաև զարգացնում ենք ապակենտրոնացված համագործակցությունը Հայաստանի մարզերի ու Ռուսաստանի սուբյեկտների միջև։

Երկկողմ մշակութային կապերը պատկառելի պատմություն ունեն և հարստանում են ընթացիկ միջոցառումներով, որոնց թվում են Մոսկվայում տեղի ունեցող Հայկական մշակույթի խոշոր փառատոնը և Հայաստանում “Ռոսսոտրուդնիչեսվոյի” տասնամյակի միջոցառումները։

Մենք հետևողականորեն համագործակցում ենք նաև այլ միջազգային հարթակներում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, որտեղ մենք համադրում ենք միջազգային համագործակցության, զարգացման և անվտանգության օրակարգի շուրջ մեր դիրքորոշումները և հանդես գալիս փոխադարձ աջակցությամբ:

Ի լրումն այսօրվա քննարկումների` մենք իմ գործընկերոջ հետ ստորագրեցինք արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների մասին 2020-2021թթ ծրագիրը՝ միաժամանակ գոհունակությամբ արձանագրելով նախորդ տարվա ծրագրի իրականացման ընթացքը։


Այսօրվա հանդիպմանը գործընկերոջս հետ անդրադարձանք նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի բազմաթիվ հարցերին: Ես երախտապարտություն հայտնեցի Ռուսաստանի Դաշնությանը Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության համար: Միաժամանակ ընդգծեցինք Սիրիայում Հայաստանի մա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր