Դեպի վեր

Քոչարյանի թիմի շանտաժը

1in.am11/9/2019, 9:06

Քոչարյանի թիմի շանտաժը

«Մենք շատ մեծ հաճույքով կմտնենք դատական վիճաբանությունների փուլ: Ուղղակի որոշ մարդիկ մի քիչ խեղված են ընկալում էս փուլերի անցման պրոցեսը: Պարոն Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ, և գործը շատ արագ մտնի վիճաբանությունների փուլ», – երեկ հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը:

Պաշտպանը զուտ ֆորմալիստական տեսանկյունից խիստ բնական միտք է հնչեցրել, որովհետև ցանկացած փաստաբան առաջին հերթին հետամուտ պետք է լինի իր վստահորդի շահերի պաշտպանությանը։ Մյուս կողմից՝ այս պարագայում ակնհայտորեն անտեսվում է արդարադատության շահը, որովհետև դատավարության բնականոն ընթացը պայմանավորվում է հանգամանքերով, նախապայամաններով։ Այլ խոսքով՝ պաշտպանը հասկացնում է, որ թույլ չեն տալու դատավարության բնականոն ընթացքը, քանի դեռ Քոչարյանը գտնվում է անազատության մեջ։

Ըստ էության, հենց այս մարտավարության հետ էլ գործ ունենք, երբ պաշտպանական թիմը տարբեր հնարքներով, միջնորդություններով փորձում է վիժեցնել դատավարության ընթացքը ու գործընթացը տակավին չի մտել բովանդակային հարթություն։

Նախ՝ անդրադառնանք Քոչարյանի խափանման միջոցի խնդրին։

Երկրորդ նախագահը մեղադրվում է ծանրագույն հանցագործությունների կատարման մեջ ու մեղադրանքի հաստատման դեպքում նրան սպառնում է երկարատև ազատազրկում։ Այլ խոսքով՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը այնպիսին է, որ իրավաչափ է համարվում նրա խափանման միջոց կալանավորումը։ Համենայն դեպս, նույնիսկ ամենադեմոկրատական երկրներում հազիվ թե որևէ մեկը վայելի ազատությունը, երբ նրան առաջադրված է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք։

Մյուս կողմից՝ Մարտի 1-ի գործի ապացույցները սկսել են կեղծվել դեռ այն փուլում, երբ Քոչարյանը տակավին գտնվում էր երկրի նախագահի պաշտոնում, ըստ այդմ՝ չկա որևէ երաշխիք, որ՝ գտնվելով ազատության մեջ, Քոչարյանը չի փորձի ազդել դատավարության, վկաների վրա, մանավանդ, որ նրանցից շատերը ժամանակին եղել են նրա ենթականերն ու օբյեկտիվորեն կաշկանդված են այդ հանգամանքով։ Իհարկե, դ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր