Դեպի վեր

Պուտինն անադեկվատ է համաճարակի կանխարգելման հարցում. Հետխորհրդային տարածքի կոնֆլիկտների ճակատագիրը կախված է նաև Մոսկվաից

1in.am03/21/2020, 6:06

Պուտինն անադեկվատ է համաճարակի կանխարգելման հարցում. Հետխորհրդային տարածքի կոնֆլիկտների ճակատագիրը կախված է նաև Մոսկվաից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինացի վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը։

– Պարոն Պորտնիկով, անկասկած կորոնավիրուսի համաճարակի հաղթահարումից հետո աշխարհում գլոբալ փոփոխություններ են տեղի ունենալու։ Հստակ է, որ այդ փոփոխությունները չեն շրջանցի նաև հետխորհրդային տարածաշրջանը, այստեղ առկա հակամարտությունները։ Ձեր կարծիքով՝  ինչպիսի՞ն կլինի այդ հակամարտությունների ճակատագիրը այս իրավիճակի ավարտից հետո, ի՞նչ փոփոխություններ եք կանխատեսում։

– Կարծում եմ՝ չկա աշխարհում որևէ լուրջ վերլուծաբան կամ նույնիսկ ռոբոտ, որը կարող է հստակորեն կանխատեսել՝ ինչպիսին կլինի աշխարհի ճակատագիրը կորոնավիրուսի համաճարակից հետո։ Կա մի քանի հանգամանք, որը մեզ թույլ չի տալիս նման կանխատեսումներ անել։ Մենք չգիտենք, թե ինչքան կտևի պանդեմիան, չգիտենք, թե ինչքան մարդկային կյանք կտանի, չգիտենք, թե ինչպիսի տնտեսական, քաղաքական հետևանքներ կունենա։ Չգիտենք նաև, թե որ իշխանությունները ադեկվատ կգտնվեն պանդեմիայի դեմ պայքարի հարցում։ Չգիտենք, թե որ  իշխանություններն առհասարակ ստիպված կլինեն հեռանալ քաղաքական ասպարեզից։ Ընդ որում՝  պանդեմիան հաղթահարելու համար կարող  են անհրաժեշտ լինել կոշտ որոշումներ՝ ավտորիտար բնույթի։ Մենք արդեն այսօր տեսնում ենք, թե ինչպես են ժողովրդավարական պետությունները մտցնում կոշտ սահմանափակումներ քաղաքացիների տեղաշարժման հարցում, ուժային կառույցներին ավելացված հատուկ լիազորություններ տալիս, քաղաքացիներից պահանջում են բացատրություն անգամ ամենահասարակ փողոց դուրս գալու համար։ Վաղը, երբ անհրաժեշտ լինի նորից տնտեսությունը գործի դնել, դա կարող է անել միայն լիբերալ շուկան, այնպես, ինչպես դա եղավ Երկրորդ աշխարհամարտից հետո։ Արևմտյան Եվրոպայի երկրների տնտեսությունն աշխատեց միայն լիբերալ շուկայից հետո, իսկ Արևելյան Եվրոպայի երկրների տնտեսությունը, որը Խորհրդային Միության օկուպացիայի տակ էր, մարգինալացվեց ու առ այսօր չի կարողանում ոտքի կանգնել։

Խորհրդային Միության տարածքի հակամարտությունների իմաստով շատ բան կախված է Ռուսաստանի ղեկավարության ադեկվատությունից, թե ինչպես է այդ երկրի ղեկավարությունը գնահատում պանդեմիայի վտանգները։

– Ի դեպ, ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի ղեկավարության գործողություններն այս շրջանում։

– Մինչ այս պահը կարող ենք վստահորեն ասել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն անադեկվատ է պահում։

Եվ նույնսիկ ոչ թե ժողովրդավարության կամ ավտորիտարիզմի առումով, այլ քաղաքական գործիչների՝ խնդրի վերաբերյալ տարրական գիտելիքների ու հասկացվածության առումով։ Ռուսաստանում ամեն օր ավելանում է  վարակվածների թիվը, հավանական է, որ կավելանա նաև զոհերի թիվը։ Ու այս իրավիճակում իշխանությունները որևէ լուրջ քայլ չեն ձեռնարկում էպիդեմիան կանգնեցնելու համար։ Պուտինն անձամբ ապրում է նախահամաճարակային օրակարգով՝ գնում է իր կողմից անեքսիայի ենթարկած Ղրիմ՝ նշելու անեքսիայի «տարեդարձը», ու մինչև հիմա դիտարկում է սահմանադրական հանրաքվեն անցկացնելու հարցը կամ Մայիսի 9-ի հաղթանակի տոնի շքերթի հարցը։

Իսկ այդ երկու իրադարձությունները կարող են համաճարակային ռումբ դառնալ Ռուսաստանի համար։ Դա նշանակում է, որ ՌԴ նախագահը կորցրել է իրականության հետ իր  բոլոր կապերը, և եթե նա այդ կապը չվերագտնի, ապա Ռուսաստանի համար համաճարակի հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ միանգամայն անկանխատեսելի կարող են լինել իրավիճակները հետխորհրդային տարածքում հակամարտությունների հետ կապված՝ սկսած Ղարաբաղից, վերջացրած Դոնբասով ու Ղրիմով։ Մենք հասկանում ենք, որ նման իրավիճակում Ռուսաստանը կթուլանա, բայց հակամարտության մյուս մասնակիցները ևս չեն ուժեղանա։ Եթե մենք այսօր կարող ենք խոսել այն մասին, որ հակամարտող կողմերը մրցում են իրենց հզորությունը չափելով, ապա վաղը նրանք կմրցեն իրենց թուլությամբ։ Հաջողությունը կլինի նրա կողմը, ով այնքան թույլ չի լինի, որքան մյուսները։ Էլ չեմ խոսում այն մասին, որ հենց այդ շրջաններում, էպիդեմիայով պայմանավորված, կարող է փոխվել քաղաքական օրակարգը։ Եթե պարզվի, որ այս կամ այն  շրջանում կամ ինքնահռչակված շրջանում համաճարակն ավելի շատ է տարածված, քան ճանաչված պետություններում՝ դա նույնպես իրավիճակը կփոխի։ Ավելի պարզ ասած՝ մի հարց տանք մեզ. ինքնահռչակված Լեռնային Ղարաբաղում ինչպե՞ս է իրավիճակը հաղթահարվելու, արդյոք կփակվի՞ Հայաստանի ու Ղարաբաղի միջև սահմանը, ինչքա՞ն երկար կարող է այդ սահմանը փակ լինել, ինչպե՞ս կարող է գոյատևել այդ շրջանը։ Նման հարցեր պետք է հենց այսօր տանք։ Ինչքանո՞վ կարող է Հայաստանը վերահսկել համաճարակի կանխումն իր ու Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի ու Ադրբեջանի պա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր