Դեպի վեր

Այս տարի փորձելու ենք նաև ռուսալեզու բովանդակություն ներմուծել. «ԲարՔեմփ Երևան»

armenpress.am05/18/2022, 6:42

Այս տարի փորձելու ենք նաև ռուսալեզու բովանդակություն ներմուծել. «ԲարՔեմփ Երևան»

Այս տարի «ԲարՔեմփ Երևան» (չ)կոնֆերանսը, անգլերենից բացի, պատրաստվում է ռուսալեզու բովանդակություն ևս ունենալ։ Կլինեն արտասահմանցի բանախոսներ և հյուրեր։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «ԲարՔեմփի» համահիմնադիր Արթուր Պապյանը։

Վերջինս վստահեցրեց, թե մարդիկ գիտեն ինչ ակնկալել «ԲարՔեմփից»։ Այս տարվա «ԲարՔեմփ Երևանը», ինչպես նախորդ տարիներին, անցկացվելու է Ամերիկյան համալսարանում։ Քանի որ նախորդ տարիներին, համավարակով պայմանավորված, սահմանափակումներ կային, այս տարի, Պապյանի խոսքով, բավական ջանքեր են գործադրել, որպեսզի (չ)կոնֆերանսին ներկա լինեն նաև օտարերկրացի հյուրեր, բանախոսներ և մասնակիցների հետ կիսեն իրենց միջազգային փորձը։

«Ամեն տարի կոնկրետ ուղղվածություն ունենք։ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում կան արտասահմանցիներ։ Ենթադրաբար կլինեն նաև թեմաներ կոնկրետ այդ համայնքի համար։ Եվ այս տարի, անգլերենից բացի, փորձելու ենք նաև ռուսալեզու բովանդակություն ներմուծել, որպեսզի կարողանանք այդ համայնքին էլ ներգրավել»,- նշեց նա։

«ԲարՔեմփ Երևանը» կազմակերպվում է հայաստանյան տեխնոլոգիական և մեդիա համայնքի համար։ Այս տարի քննարկվելու են տեխնոլոգիական, մեդիա ոլորտների, որոնողական համակարգերի օպտիմիզացիա, ՍՄՄ թեմաները։

«ԲարՔեմփին» ավանդաբար ներկա են լինում ծրագրավորողներ, ստարտափ գործարարներ, մեդիաոլորտի ներկայացուցիչներ, արտադրանքի մենեջերներ, մարկետինգի մասնագետներ և այլք։ Պապյանը շեշտեց՝ փորձ են անելու տեխնոլեգիական և մեդիաոլորտին առնչվող մարդկանց բերել մի հարթակ, որ նրանք կիսվեն իրենց գիտելիքներով։

«Նախատեսվում են 7 զուգահեռ սենյակներում համաժամանակյա շնորհա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր