Դեպի վեր

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը 143. 85 մլն դրամ է տրամադրել շտապ բժշկական օգնության ծառայության աշխատակիցներին

b24.am07/1/2020, 2:12

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը 143. 85 մլն դրամ է տրամադրել շտապ բժշկական օգնության ծառայության աշխատակիցներին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի շարունակական համագործակցությունը: 143,850,000 դրամ Հայաստանի շտապ բժշկական օգնության ծառայության աշխատակիցներին:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը 300 հազար դոլարին համարժեք դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Հայաստանի շտապ բժշկական օգնության ծառայության 1786 բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին, սանիտարներին, կարգավարներին ու վարորդներին միանվագ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով։

Այսօր շտապ օգնության բժշկական ավագ, միջին, կրտսեր և օժանդակ ծառայողները ֆինանսական աջակցություն ստացան համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացված հետևյալ բաշխման ցուցակի՝ Երևան – 36,930,000 դրամ, Կոտայքի մարզ – 16,020,000 դրամ, Լոռու մարզ – 16,645,000 դրամ, Շիրակի մարզ – 13,330,000 դրամ, Արարատի մարզ – 11,740,000 դրամ, Արմավիրի մարզ – 9,795,000 դրամ, Գեղարքունիքի մարզ – 9,985,000 դրամ, Սյունիքի մարզ – 8,630,000 դրամ, Արագածոտնի մարզ – 7,960,000 դրամ, Տավուշի մարզ – 7,925,000 դրամ, Վայոց Ձորի մարզ – 4,890,000 դրամ։

Նշենք, որ «Տաշիր» հիմնադրամի հետ համագործակցությունը շարունակական բնույթ է կրում։ Դեռ ապրիլին «Տաշիր» հիմնադրամը ևս 100,000 ԱՄՆ դոլար էր փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Միջոցների մի մասն ուղղվեց կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված միջոցառումներին, մնացած մասը՝ Ռուսաստանից վերադարձող ՀՀ քաղաքացիների տեղափոխման ֆինանսավորմանը։

...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր