Դեպի վեր

Սրճարանների ապօրինի ապամոնտաժումն ու Ղարաբաղյան հիմնախնդիրը

168.am03/14/2019, 6:42

Սրճարանների ապօրինի ապամոնտաժումն ու Ղարաբաղյան հիմնախնդիրը

Արդեն երկրորդ օրն է՝ Երևանի կենտրոնը՝ Հայաստանի Ազգային Օպերայի և բալետի թատրոնի շենքի հարակից տարածքը վերածվել է իրական թատերական հրապարակի։

Երևանի քաղաքային իշխանությունները, երկու օր է, համապատասխան տեխնիկայով զինված՝ ապամոնտաժման գործողություններ են սկսել այնտեղ տեղակայված որոշ սրճարանների նկատմամբ։ Երկու օր է՝ թվարկում են, թե որ սրճարանները պետք է ապամոնտաժվեն, դրան զուգահեռ՝ համացանցը ողողվում է Թամանյանի և 70-90-ականների Երևանի լուսանկարներով, սրտաճմլիկ կենացներ հիշեցնող պաթետիկ խոսքերով, թե որքան են սիրում Երևանը, որքան են կարոտել հին Երևանի փողոցները, ծառ ու թուփը… Առիթը օգտագործում և ընտրողաբար հիշում են նախկին իշխանություններին, նրանց թալանը, առանձին գործիչների… Պայքարող հատվածը՝ սրճարանների սեփականատերերն ու նրանց աշխատակիցները, ատամները սրած պայքարում է՝ պաշտպանելով իր գույքը, և զուգահեռ՝ նոր իշխանություններին հիշեցնում «թավշյա» իշխանություններին և նրանց պայքարին իրենց աջակցության և իշխանափոխությունից հետո Փաշինյանի կառավարության նկատմամբ իրենց ունեցած հիասթափությունների մասին։ «Բերեք համատարած քանդեք, գնացեք Չոռնի Գագոյին պատկանող սրճարանը քանդեք՝ տեսնեմ ռիսկ կանե՞ք: Տրակտորը տարեք՝ այնտեղից սկսեք: Սովորական ՀՀ քաղաքացու իրավունքները ինչո՞ւ եք ոտնահարում»,- քաղաքային իշխանությունների ուղղությամբ նետում էին քաղաքացիները։ Ապա, թե՝ «Ինչ եկել եք՝ մենակ կրճատում եք մարդկանց, ոչ մի աշխատատեղ չեք ստեղծել, մի գլուխ՝ կրճատում եք ու գործազուրկ եք դարձնում»,- իշխանությունների գործունեությունը գնահատում էին սրճարանների աշխատակիցները։

Այդ ընթացքում, կայքերի ուղիղ հեռարձակումներին հետևելով՝ ֆեյսբուքյան ակտիվ զանգվածը շարունակում է տարածել հին Երևանի և հատկապես Օպերայի հարակից տարածքների երբեմնի ծառաշատ լուսանկարները՝ հընթացս իշխանությունների ապամոնտաժող քայլերը ողջունելով և կոչ անելով՝ ոչ մի հետքայլ չանել, չընկրկել պայքարող զանգվածի առջև, քանդե՛լ։ Քաղաքաշինության հրապարակի վերածված ֆեյսբուքցի ակտիվիստները նույն ջերմեռանդությամբ չպայքարեցին, երբ վերջերս քանդվեց Խորենացու 13 հասցեում գտնվող մշակութային ժառանգության նմուշ շենքի ճակատը, երբ փլուզվեց Արամի 23 հասցեում գտնվող պատմաճարտարապետական հուշարձան շենքի պատը… Քաղաքապետարանի արդարացումներն ընդունեցին ի գիտություն և գրեթե ձայն չհանեցին բիզնես կենտրոնի վերածված ապակեպատ էսքիզների վերաբերյալ, որով «խնդրո առարկա» ճակատը դառնալու է ինտերիերի բաղկացուցիչ մաս։

Իսկ մենք՝ միամիտներս, կարծում էինք, որ քաղաքային իշխանությունների և մասնավորապես՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի թիվ մեկ գործը պետք է լինի Երևանի զարգացման հայեցակարգի՝ Գլխավոր հատակագծի (գենպլանի) կազմակերպումը։ Ինչևէ։

Շտապում եք, պարոնայք, բայց ինչո՞ւ

Մարդու իրավունքները, սեփականության իրավունքը երկրորդական պլան է մղվել։ Շոու է պետք, տեսարան։

Որևէ իրավաբան կարող է հաստատել, որ պայմանագիրը, անկախ դրա բովանդակությունից՝ լավը կամ վատը լինելուց, այն միակ իրավական փաստաթուղթն է։ Երևանի քաղաքապետարանը՝ Երևան վարչական շրջանի ղեկավարի գլխավորությամբ, հետևում և ուղեկցում էր ապամոնտաժող մասնագետներին և տեխնիկայի գործողություններին։ Ոստիկանությունը տեղում էր՝ կազմ-պատրաստ։ Վարչական շրջանի ղեկավարը թախանձագին խնդրում էր չօգտագործել «բռնություն», «ապօրինություն» բառերը, անընդհատ կրկնում էր՝ եկել ենք օրինականություն հաստատելու։ Հավաքվածները, երևի, չէին հավատում, այդ իսկ պատճառով՝ նա հաճախ էր կրկնում, իր խոսքն ավելի համոզիչ դարձնելու համար ասում էր՝ «Ես աշխատավարձ եմ ստանում ապօրինություններ թույլ չտալու համար»։ Նման ձևակերպում, իհարկե, չկա թաղապետի աշխատանքային գործունեության ոլորտներն ու իրավասությունները «բաժնում»։ Հասկանալի պատճառներով չկա՝ ապօրինություններ որևէ մեկը չպետք է թույլ տա։ Պարզվում է՝ թույլ են տվել բավական մեծ ապօրինություն։

Ապօրինություն և շտապողականություն

Եվ այսպես։ Այս օրերին ապամոնտաժվել են մի քանի սրճարաններ՝ «Ատլանտիկ», «Ջազզվե», «Ռիչ», «Շոկոլադնիցա» սրճարանի մի հատվածը, և այլն։ Հերթում է «Մագնոլիան»։ Ըստ ԶԼՄ հրապարակումների և «Մագնոլիա» ՍՊԸ-ին պատկանող «Շոկոլադնիցա», «Մագնոլիա» սրճարանների տնօրենի խոսքի՝ մինչև 2026 թ. Օպերայի տարածքում վարձակալության պայմանագիր ունեն։ Տնօրենի տեղեկացմամբ՝ 2018 թ.-ին «Մագնոլիա» սրճարանի արդիականացման համար դիմել է Երևանի քաղաքապետարանին և շինթույլտվություն ստացել: Արդիականացման համար ընկերությունը 500 հազար դոլարի չափով վարկ է վերցրել:

Ըստ Datalex-ի (գործ՝ ԵԴ4628/02/19, դատավոր՝ Գոռ Թորոսյան)՝ 2019թ. փետրվարի 19-ին Երևան համայնքի կողմից Երևան քաղաքի դատարան դատական հայց է ներկայացված «Մագնոլիա» ՍՊԸ-ի դեմ՝ պայմանագիրը լուծված համարելու, որպես հետևանք՝ իրավունքի գրանցումը դադարեցնելու, համայնքային հողամասն ազատելու և Երևան համայնքին վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջի մասին։ Չնայած հայցադիմումին, Երևանի քաղաքապետարանը չի սպասել դատական նիստին, դատարանի վճռին և շտապել է սկսել ապամոնտաժման կոպիտ և ապօրինի գործողությունները։ Ինչ խոսք, եթե քաղաքի և քաղաքացիների շահերի դեմ պայմանագրեր են կնքվել՝ խայտառակ ցածր վարձավճարներով և պայմաններով (նման վայրում շուկայականից ցածր գները պետք է վերանայվեն, և պայմանագրային պարտավորությունները միանշանակ պետք է կատարվեն վարձակալների կողմից), և քաղաքապետարանը ուզում է փոփոխության ենթարկել կամ վաղաժամկետ դադարեցնել պայմանագրերը, ապա պետք է նախ բանակցություններ վարի վարձակալների հետ, համաձայնության չգալու դեպքում՝ դիմի դատարան։

Յուրաքանչյուրի սրճարանի՝ վարձակալի դեպքում պետք է դիտարկել հիմքը. վարձակալության պայմանագիրը ենթակա է գրանցման, իսկ եթե ենթակա է գրանցման, ուրեմն բոլորի համար հավասար են և՛ իրավունքները, և՛ պարտակ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR419430
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր