Դեպի վեր

Սերժ Սարգսյանի արդարացումը. ինչ չի տեսել հասարակությունը

1in.am04/20/2018, 7:36

Սերժ Սարգսյանի արդարացումը. ինչ չի տեսել հասարակությունը

Մեզ մի քանի տարի է անհրաժեշտ, որպեսզի տնտեսական աճը իրենց վրա զգան մեծ թվով քաղաքացիներ: Այդ միտքը «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում արտահայտել է վարչապետի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանը՝ ասելով, թե Հայաստանում վերջին տարիներին միայն 2017 թվականն է եղել հանգիստ, առանց քաղաքական ցնցումների և հանրահավաքների տարի, որն էլ բերել է 7,5 տոկոս տնտեսական աճի:

Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը ուշագրավ է ու դիտարկման արժանի երկու հետաքրքիր ասպեկտով: Նախ՝ փաստորեն, Սարգսյանը գործնականում առաջին անգամ ոչ ուղղակի, սակայն բավականին թափանցիկ կերպով ակնարկում է, որ 7,5 տոկոս տնտեսական աճը համարում է իրականում ոչ թե Կարեն Կարապետյանի կառավարության, այլ այսպես ասած՝ քաղաքական կայունության, հանգիստ տարվա արդյունք կամ էֆեկտ: Իսկ հանգիստ տարվա, կայունության դափնին Սերժ Սարգսյանը երևի թե վերապահում է իրեն՝ ինքն ապահովել է կայունությունը, իսկ Կարեն Կարապետյանն էլ դրա շնորհիվ կարողացել է ապահովել 7,5 տոկոս աճ: Այդպիսով, Սերժ Սարգսյանը երևի թե ակնարկում է, որ ոչ թե ինքն է պարտական Կարապետյանին՝ տնտեսական աճի համար, այլ Կարապետյանն է պարտական իրեն՝ կայունության համար:

Այդ հանգամանքը հետաքրքիր է առաջիկայում իշխանության ներսում, այսպես ասած, լատենտ պայքարի համատեքստում, որն անխուսափելի է լինելու կոնֆիգուրացիայի փոփոխության շրջանակում: Չէ՞ որ Սարգսյանի վարչապետության մասին հայտարարելով՝ Կարեն Կարապետյանը հայտարարեց նաև, թե առայժմ են նույնը թողնում կոնֆիգուրացիան, այսինքն՝ այն չի լինելու մշտական, և տեսանելի ապագայում դարձյալ գալու են փոփոխության հարցին: Սերժ Սարգսյանը փորձում է այդ գործընթացում դնել իր մեկնարկային դիրքերի հիմքը՝ փաստացի ակնարկելով, թե որն է 7,5 տոկոս աճի հիմքը:

Մյուս ասպեկտն այն է, որ Սերժ Սարգսյանը, փաստորեն, ալիբի է ստեղծում իր վարչապետության համար՝ անուղղակիորեն արդարացնելով նախագահական անարդյունավետությունը: Սարգսյանը խոսում է մի քանի տարի ժամանակ ունենալու մասին, այն դեպքում, երբ նա ուներ տասը տարի ժամանակ՝ Հայաստանում դրական փոփոխությունների, կամ ինչն ավելի կարևոր է՝ հանրային դրական սպասումների ձևավորման համար: Սարգսյանն, անշուշտ, նախագահել է թե՛ ներհայաստանյան, թե՛ առավել ևս արտաքին տնտեսաքաղաքական բարդագույն կոնյունկտուրայի պայմաններում, համաշխարհային ճգնաժամերի պայմաններում, հատկապես, որ Հայաստանը զգալի կախվածություն ունի արտաքին միջավայրից:

Իհարկե, այդ պայմաններում բավական բարդ է ապահովել բարձր աճի ցուցանիշներ, բայց խնդիրը, ի վերջո, աճի բարձրությունը չէ, այլ կառավարման որակը կամ անորակությունը, երբ հասարակությունը չի հավատում, որ իշխանության գլխավոր նպատակը երկրում վիճակ փոխելն ու որակ փոխելն է, երբ հանրությունը չի հավատում, որ իշխանության խնդիրը և առաջնային նպատակը մրցակցություն և օրենքի գերակայություն ապահովելն է: Ի վերջո, այդ իմաստով հանրությանը գործընկեր ընտրելու փոխարեն, Սերժ Սարգսյանը նախագահական տասնամյակում ընտրել է անընդհատ արդարացումների ճանապարհը՝ պարբերաբար հղում անելով, այսպես ասած, բարդ մարտահրավերներին և համաշխարհային ճգնաժամերին, նախագահության անարդյուն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր