Դեպի վեր

Հայտարարություն Դավիթ Պետրոսյանին հետապնդման ենթարկելու վերաբերյալ

henaran.am04/20/2018, 1:48

Հայտարարություն Դավիթ Պետրոսյանին հետապնդման ենթարկելու վերաբերյալ

2018թ. ապրիլի 19-ին, ժամը 17:00-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի բակում մոտ 15-20 անձանց կողմից հարձակման է ենթարկվել փաստաբան Արաքս Մելքոնյանը և շարժման մասնակից Դավիթ Պետրոսյանը:

Դավիթ Պետրոսյանը ստացել է մարմնական տարբեր վնասվածքներ, որի հետևանքով բժիշկները նրան չեն թույլատրել հեռանալ հիվանդանոցից և պարտավորացրել են ստանալ անհհրաժեշտ բժշկական օգնություն:

Փաստաբան Արաքս Մելքոնյանը ոտքի շրջանում ստացել է սալջարդ վնասվածք:

Ահազանգի հիման վրա 2018թ. ապրիլի 19-ին ժամը 19:00-ի սահմաններում հիվանդանոց են ներկայացել Նոր-Նորքի բաժանմունքի ոստիկանները:

Ոստիկանները սկզբում հրաժարվել են արձանագրել դեպքի մանրամասները, այնպես ինչպես ներկայացրել են տուժածները:

Այնուհետև, տուժողները ինքնուրույն կազմել են գրավոր հաղորդում և ներկայացրել են ոստիկանության աշխատակիցներին:

Ոստիկանության աշխատակիցներ՝ հետաքննիչ Եղոյանը և Նարեկ Բարսեղյանը տուժողների և նրանց փաստաբանի հետ դիմել են Սրբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական հաստատության տեսանկարահանում իրականացնող ծառայության աշխատակիցներին, սակայն ծառայության աշխատակիցները հրաժարվել են տրամադրել որևէ տեսանյութ:

Ոստիկանության աշխատակիցները առանց որևէ բացատրության լքել են հիվանդանոցը, իսկ փաստաբանի և տուժողների պահանջին անվտանգության աշխատակիցները պատասխանել են, որ պետք է դիմել անվտանգության պետին, ում անունը և որևէ այլ տվյալ չեն հայտնել:

2018թ. ապրիլի 19-ին փաստաբանը դիմել է ոստիկանությանը Դավիթ Պետրոսյանի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու և անհրաժեշտ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար, որը չի ապահովվել:

Ակնհայտ է, որ Դավիթ Պետրոսյանը ենթարկվում է հետապնդումների իր հայացքների և հասարակական ակտիվ գործունեության համար:

2018թ. ապրիլի 16-ից 19-ը ընկած ժամանակահատվածում Դավիթ Պետրոսյանը երկու անգամ ենթարկվել է բերման, որտեղ պահվել է մինչև 9-ը ժամ, բերման ենթարկվելու ընթացքում նրա նկատմամբ կիրառվել են բռնություններ:

Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 17-ին, ժամը 8:15-ի սահմաններում առանց որևէ օրինական հիմք ներկայացնելու նրան բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին: Անհրաժեշտ գործողություններն ավարտելուց և փաստաթղթերը ստորագրելուց հետո, մինչև ժամը 17:25 Դավիթ Պետրոսյանը ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր