Դեպի վեր

Վանեցյանի «աստղը»

1in.am02/16/2020, 5:06

Վանեցյանի «աստղը»

Ես ակնարկներն ու ենթադրությունները չեմ մեկնաբանում: Եթե Սուրեն Պապիկյանը ասելիք ունի, թող ուղիղ ասի և կստանա իր պատասխանը, 168.am-ի հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի նախօրեի հայտարարությանը, որը թեև հաստատեց իր դատվածության մասին մամուլի հրապարակումները, բայց միաժամանակ ակնարկեց, թե այդ տեղեկատվության արտահոսքը կազմակերպել են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրա հայտարարությունն էլ սոնցցանցում ու մամուլում որակվեց որպես ակնարկ՝ ուղղված Վանեցյանին ու նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

«Իսկ թե ինչ է նա ենթադրում կամ ինչ է ակնարկում, իր գործն է, դիմեք թող ինքն էլ պարզաբանի: Ասեմ ավելին՝ հորդորում եմ, որ Պապիկյանը անուն տա, որպեսզի մենք էլ իրավական ընթացք տանք այդ հայտարարություններին և վերջ դնենք այս անհեթեթ քննարկումներին»,- ասել է Արթուր Վանեցյանը։

Արթուր Վանեցյանը հավելել է, որ այս իշխանությանը բնորոշ է մանիպուլյացիաների ու կեղծիքի օգնությամբ իրենց նկատմամբ կարեկցանք հարուցելն ու հանրության ուշադրությունը բուն խնդիրից շեղելը:

ԱԱԾ նախկին տնօրենի լակոնիկ պատասխանն ուշագրավ է մի քանի առումով։

Անշուշտ, չարժե կրկին անդրադառնալ Սուրեն Պապիկյանի լայվին կամ դրա որոշ վիճահարույց պնդումներին, ինչի մասին այս օրերին բազմիցս է խոսվել։ Շատ ավելի հետաքրքիր է Վանեցյանի արձագանքը՝ հասկանալու համար, թե ինչի շուրջ է նա կառուցելու իր քաղաքականությունը, մանավանդ, որ մոտ տասը օր ատաջ հայտարարել է կուսակցություն ստեղծելու մտադրության մասին։

Ինչպես տեսնում ենք՝ Վանեցյանը դրսևորման, այսպես ասած, ինքնուրույն, սեփական օրակարգ չունի։ Նրա «աստղը» բացում են գործող իշխանության ներկայացուցիչները, երբ տարբեր առիթներով բացահայտ կամ լատենտ խոսում են ԱԱԾ նախկին տնօրենի գործունեության մասին։ Հենց սրա վրա էլ կառուցվելու է Վանեցյանի քաղաքականությունը։

Անկեղծ լինենք՝ հասարակությունը, նույնիսկ փորձագիտական շրջանակներն որևէ ակնկալիք չունեն, որ Վանեցյանը հանդես է գալու գաղափարական դիրքերի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր