Դեպի վեր

Նոր հայեցակարգեր՝ սովորել սովորեցնող դասագրքերի գալիք սերունդը. հարցազրույց «Զանգակ»-ի տնօրենի հետ

armenpress.am08/13/2019, 12:12

Նոր հայեցակարգեր՝ սովորել սովորեցնող դասագրքերի գալիք սերունդը. հարցազրույց «Զանգակ»-ի տնօրենի հետ

«Զանգակը» ստեղծում է մանկավարժական և կրթական նոր պահանջներին համապատասխան դասագրքեր, իրականացնում ուսուցչի աշխատանքը հեշտացնելուն միտված բազմաթիվ նախաձեռնություններ: Այս և այլ թեմաների շուրջ «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույց «Զանգակ» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանի հետ:

-«Զանգակ» հրատարակչությունը ստանձնել է նոր սերնդի դասագրքեր ստեղծելու բարդ ու պատասխանատու աշխատանքը: Այսինքն՝ «հին» սերնդի դասագրքերն իրենց սպառե՞լ են:

- Որպես դասագրքաստեղծ կառույց` «Զանգակը» միշտ էլ փորձել է ստեղծել տվյալ ժամանակի մանկավարժական և կրթական պահանջներին համապատասխան դասագրքեր: Այսօր առավել, քան երբևէ թե՛ հասարակության, թե՛ պետության կողմից կրթության առջև դրված պահանջներն ավելի խիստ ու տարողունակ են: Համաշխարհային մանկավարժական գիտությունն օր օրի այդ պահանջներին համապատասխան առաջարկում է իր նորագույն լուծումները: Այս համատեքստում էլ կարևոր անհրաժեշտություն է դարձել նոր պահանջներին համապատասխան, նորարական մոտեցումներով ու լուծումներով հագեցած դասագրքերի հրատարակումը:

-Իսկ արդյո՞ք փոխվել է կրթության նպատակը:

-Կրթության գլխավոր միտումը սովորել կարողացող, սովորելու գաղտնիքներին տիրապետող, սովորելու կարողություններով ու հմտություններով զինված մարդու ձևավորումն է: Դա ենթադրում է, որ այս միտումը պետք է լինի ողջ ուսումնական գործընթացի առանցքում, հետևաբար նաև այն իրականացնող գործիքամիջոցների, մասնավորապես դասագրքերի կազմման սկզբունքների հիմքում: Այո՛, ժամանակակից կրթությունը պետք է լինի սովորել սովորեցնող, և քանի դեռ ուսուցման/ուսումնառության գործընթացում դասագիրքը պահպանում է իր կարևորագույն դերը, և կարծում եմ` դեռ երկար ժամանակ կպահպանի, ուստի դասագրքերը գիտելիքների դասական ակադեմիական աղբյուրից բացի պետք է լինեն նաև սովորել սովորեցնող գործիքամիջոցներ: Սա, իհարկե, չի նսեմացնում դասագրքերի դերը` որպես գիտելիքի կարևոր ու համակարգված աղբյուրի, ավելին` փորձում ենք դրանց վերագրել օրվա հրամայական դարձած մի կարևոր գործառույթ ևս: Եվ դասագրքի նոր հայեցակարգը պետք է մատնանշի այն մոտեցումներն ու միտումները, որոնք դասագիրքը կդարձնեն սովորել սովորեցնող: Իսկ դրանք շատ բազմազան են:

-Վերջերս «Զանգակը» հանրապետության տարբեր դպրոցների շուրջ 50 ուսուցիչների մասնակցությամբ հրավիրեց աշխատաժողով ՝ քննարկելու դասագրքերում վերոնշյալ ռազմավարությունների ներառման նպատակահարմարությունը: Ուսուցիչներին դասագրքաստեղծ գործընթացում ներգրավելը նո՞ր մշակույթ է մեզանում:

-Այո՛, կարող ենք այդպես ասել: Այսուհետ դասագրքերը «Զանգակը» ստեղծելու է ուսուցիչների լայն խմբերի մասնակցությամբ: Այն ուսուցիչները, որոնք գործուն մասնակցություն կունենան դասագրքաստեղծ գործընթացին, կքննարկվի դասագրքերում նրանց անվան ներառման հարցը. նրանք կարող են ընդգրկվել հեղինակային խմբում, խմբագրական կազմում կամ խորհրդատու ուսուցիչների խմբում: Կարծում եմ` դա կբարձրացնի և՛ նրանց, և՛ մեր պատասխանատվությունը կիրառելի դասագիրք ստեղծելու հարցում, ինչպես նաև նրանց հեղինակությունը կրթական ու հանրային միջավայրերում: Ուսուցիչներ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD476.5479
EUR528.5535
RUR7.57.62
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր