Դեպի վեր

Փաշինյան. Երևանի սուպերմարկետները և հանրային սննդի օբյեկտները գործում են սպանդանոցային տրամաբանությամբ, իսկ մյուսները մինչև հուլիսի 1-ը ժամկետ են ստանում

b24.am01/23/2020, 8:42

Փաշինյան. Երևանի սուպերմարկետները և հանրային սննդի օբյեկտները գործում են սպանդանոցային տրամաբանությամբ, իսկ մյուսները մինչև հուլիսի 1-ը ժամկետ են ստանում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում հստակեցրեց սպանդանոցային մորթի համակարգին անցում կատարելու վերաբերյալ իր առաջարկը, որի մասին խոսել էր հունվարի 22-ին Ազգային ժողովի ամբիոնից:

«Երեկ ես խոսեցի սպանդանոցների հետ կապված իրավիճակի մասին, ես ցանկանում եմ հստակեցնել այդ խոսակցությունը, որովհետև, որքան հասկանում եմ՝ մեր առաջարկին արձագանքը բացասական չէ հանրության կոնկրետ շրջանակների կողմից, բայց ես ուզում եմ հստակեցնել, թե մենք ինչ ենք պայմանավորվում: Մենք մինչև փետրվարի 6-ի նիստը կրկին նայում ենք, ուսումնասիրում ենք սուբսիդավորվող վարկերի մեր ծրագրերը, որոնք այսօր էլ կարող են արտոնյալ կարգով ֆինանսավորել սպանդանոցներին և, դրան գումարած, լիզինգային ծրագրերը, որի մեջ ենթադրում եմ՝ պիտի տեղ լինի, եթե չկա, բացենք նաև շարժական սպանդանոցների համար, որպեսզի քաղաքացիների համար հնարավոր լինի դա լիզինգով ձեռք բերել: Կազմվում է Հայաստանում բաշխվածության և խտության նախընտրելի քարտեզ, և մենք հասցեական ֆինանսավորում ենք, այնպես ենք անում, որ այդ պոտենցիալ սպանդանոցները ունենան անհրաժեշտ և խելամիտ բաշխվածություն, որպեսզի մարզերում լինի սպանդանոցների համաչափ հասանելիություն»,- մանրամասնեց վարչապետը:

Նա հավելեց, այս ընթացքում ընդունում են առաջարկներ, թե ինչ նրբություններով կարող են հարստացնել փաթեթը, որպեսզի այն առավել արդյունավետ գործի: «Եվ այս ամենի արդյունքում մենք պայմանավորվում ենք, որ մինչև հուլիսի 1-ը գործում են միայն Երևանի սուպերմարկետները և Երևանի հանրային սննդի օբյեկտները: Մյուս տեղերում մենք թողնում ենք իրավիճակն այնպիսին, ինչպիսին կար դե ֆակտո այս կարգավորումից առաջ, պայմանով, որ հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունն անցնելու է այս նոր համակարգին և որևէ ցույց, բողոքի դրսևորում չի լինելու՝ անկախ ամեն ինչից: Եթե այս պայմանը այսօր բողոքի գործողություններ իրականացնող մեր սիրելի հայրենակիցն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր