Դեպի վեր

Համագործակցության 2 նոր հարթակ. արտախորհրդարանական ուժերը կպահանջեն Սահմանադրության փոփոխություն

1in.am02/17/2019, 10:12

Համագործակցության 2 նոր հարթակ. արտախորհրդարանական ուժերը կպահանջեն Սահմանադրության փոփոխություն

Հանրային-քաղաքական դիսկուրսում դեռևս շարունակում է քննարկվել խորհրդարանից դուրս հնարավոր քաղաքական զարգացումների հարցը։ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Սասնա ծռերը» շարունակում են ակտիվ գործունությունը հայտարարությունների և մեկնաբանությունների տեսքով՝ քննադատելով գործող իշխանությունների թե՛ ներքին և թե՛ նաև արտաքին քաղաքականությունը։ Բացի վերը նշված ուժերից, ձևավորվում են արտախորհրդարանական այլ նախաձեռնություններ ևս։ Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ աշխատանքները սկսվել են անմիջապես խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո։

-Պարոն Ղուկասյան, տեսակետ կա, որ խորհրդարանական աշխատանքներին զուգահեռ հարթակ է ձևավորվելու նաև արտախորհրդարանական դաշտում։ Ի՞նչ հնարավոր զարգացումներ եք տեսնում։

Արտախորհրդարանական ուժերի կոնսոլիդացիան մեկնարկել էր դեկտեմբերի 10-ից սկսած, այսինքն՝ անմիջապես խորհրդարանական ընտրություններից հետո։ Այսօր կա առնվազն երկու հարցերի շուրջ ձևավորված միավորում։ Մեկը նոր Սահմանադրության ընդունման խնդիրն է, իսկ մյուսը՝ փորձագիտական հարթակի ձևավորումն է, որտեղ կարող է երկրի զարգացման հայեցակարգի շուրջ լայն քննարկում լինել քաղաքական և հասարակական ուժերի կողմից։ Այդ երկու ուղղությամբ էլ բավականին ակտիվ գործողություններ են իրականացվում, և արդեն արտախորհրդարանական ուժերի կոնսոլիդացիայի պատկերն ավելի տեսանելի է դառնում։

-Իսկ այդ երկու ուղղություններում տարբե՞ր ուժեր են ներգրավված։

Նոր Սահմանադրության ընդունման հարցի շուրջ արդեն այս պահի դրությամբ մոտ 9 արտախորհրդարանական կուսակցություն տվել են իրենց համաձայնությունը մասնակցելու համար, իսկ արտախորհրդարանական փորձագիտական հարթակ ձևավորելու հարցում 10-ից ավելի քաղաքական և հասարակական միավորում կա։ Շատ շուտով մենք դրա վերաբերյալ հռչակագրով հանդես կգանք։ Մեր՝ Հայ կառուցողական կո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր