Դեպի վեր

Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմում կցուցադրվի «Բաբելոն» պարային ներկայացումը

azatutyun.am01/15/2021, 8:54

Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմում կցուցադրվի «Բաբելոն» պարային ներկայացումը

Վերջին փորձն է, արդեն վաղը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմում կցուցադրվի հայ-ռուսական համատեղ «Բաբելոն» ժամանակակից պարային ներկայացումը։

«Պատերազմ, COVID, կարանտին, մեծ ցավ էր ու մյուս կողմից բուժիչ մի պրոցես, որի մեջ ենք և ուրիշ ոչնչի մասին, բացի ստեղծագործելը չենք մտածում», - Օպերային ստուդիայի տնօրեն Հայկ Վարդանյանը պատմում էր՝ դժվար էր այս պայմաններում 0-ից հավաքել։ Բայց երբ սիրտ, տրամադրություն չկա ոչինչ անելու, հենց արվեստը պիտի ապրեցնի։

Հայաստանից խորեոգրաֆ Արման Բալմանուկյանի պարային նախագծի և Սանկտ Պետերբուրգից Վալերիա Կասպարովայի «Կանոն Դենս Հաուզի» միասնական աշխատանքն է, ընդամենը 1 ամսում ստեղծած։ Եկել էին փորձի փոխանակման համար, արդյունքում ներկայացում ծնվեց։

Թեման էլ մեր իրականությունն է. մարդկային հարաբերությունների, փոխըմբռնման կարևորության մասին. մի բան, որ պակասում էր թե՛ բիբլիական քաղաքի, թե՛ 21-րդ դարի նորօրյա Բաբելոնի բնակիչներին։ Վալերիան, Արմանը, Նիկան, Ալբերտը, Նինան, Լիզան, Էմիլիան, Յուրան, որին, ի դեպ, շուտով բանակ են զորակոչելու, փորձել են 45 րոպեում ապրել այս ամենը ժամանակակից պարի միջոցով։

«Չնայած, որ ես չեմ հասկանում տղաներին ու աղջիկներին, նրանք չեն հասկանում ինձ, բայց աշխատանքի միջոցով կարող ենք գտնել կապը», - նշեց «Ազատության» զրուցակիցներից մեկը։

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիան փակ էր վերջին 8 տարիներին և միայն անցած տարի ձմռանը դռները բացեց երաժշտասերների համար՝ ներկայացնելով 10 հայկական օպերաներ։ Բայց համաճարակը բարդություններ առաջացրեց երիտասարդական թիմի համար՝ իրականացն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր