Դեպի վեր

Իգնատի Առաքելյանն ընդունել է Բելառուսի արդյունաբերության նախարարի տեղակալին

1in.am03/2/2018, 1:30

Իգնատի Առաքելյանն ընդունել է Բելառուսի արդյունաբերության նախարարի տեղակալին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մարտի 2-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի տեղակալ Դմիտրի Կորչիկին` երկկողմ համագործակցության շրջանակների ընդլայնման առավել հեռանկարային ուղղությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Հայաստանի և Բելառուսի միջև պատմականորեն հաստատվել են բարիդրացիական հարաբերություններ, որոնք առավել ամրապնդվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Նկատի ունենալով գյուղատնտեսության ոլորտում Բելառուսի փորձը` մենք կցանկանայինք քննարկել երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունը: Բացի այդ, առաջիկայում Բելառուսի անտառային տնտեսության նախարարության առաջարկով «Սևան» ազգային պարկի 10 հեկտար հողատարածքի վրա նախատեսվում է հիմնել անտառտնկարկներ, որի ուղղությամբ այժմ իրականացվում են շինարարական և մելիորացիայի աշխատանքներ», – ողջունելով հյուրերին` նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Անդրադառնալով Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի պարկի վերազինման և արդիականացման հարցին` Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ ընթացքի մեջ է «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագիրը, որում ընդգրկված տեխնիկայի ցանկը հետ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր