Դեպի վեր

Հայաստանում ներդրումային պայմաններից Գագիկ Ծառուկյանը դժգոհ է

azatutyun.am11/8/2019, 8:12

Հայաստանում ներդրումային պայմաններից Գագիկ Ծառուկյանը դժգոհ է

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դժգոհ է Հայաստանում ներդրումների պայմաններից:

Թղթարարությունը, նրա խոսքով, շատ ժամանակատար է, իսկ գործարարները երկար սպասել չեն կարող․ - «Ես վարչապետին շատ հարգում եմ, դուք ինձ ճիշտ հասկացեք: Ինքը ուզում ա անել, բայց ես որ ասել եմ լիարժեք, որ ներդրումների համար այն պայմանները չկան: Ես ասել եմ՝ ներդրման համար հարկավոր ա հիմնականում, որ լինի մեկ պատուհան, որ ներդրողը եկել ա ասենք, մի հատ էլեկտրոցանցին, բնության պահպանությունից, էկոնոմիկայից, պաժարնիկից, օրգանից, հարկայինից, չգիտեմ մարզպետարանից թղթեր են պետք: Էդ քեզ պետք ա մի տարի: Մյուսը, Քուվեյթի թագաժառանգը, ասենք թե ուզում ա հյուրանոց կառուցի հինգ աստղ, տարի ու կես կանգնած ա»:

Այսօր Առինջում բացվեց Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Չերամիսա» գործարանը, բացման արարողությանը մասկացում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործարանը կառուցվել է «Multi Group» կոնցեռնի և իտալական կավե սպասք արտադրող «Italian Stoneware» հոլդինգի համատեղ ներդրումային նախագծի շրջանակում: Նախնական ներդրումները կազմում են 30 մլն եվրո:

Ծառուկյանն ասաց, թե կստեղծվի 500-1000 աշխատատեղ: Մինչև փետրվար նախատեսել են 300 աշխատատեղ բացել:

Ծառուկյանը դժգոհեց, թե լավ մասնագետների կարիք ունեն, Հայաստանում չեն գտնում․ - «Բոլոր աշխատողները, լավ մասնագետները, ինձնից լավ գիտեք, որ բոլորը մեկնել են Եվրոպա, Ռուսաստան աշխատելու: Էսօր ինչ ման ես գալի, չկա․․․ Հեռուստատեսությամբ կարող եք հայտարարել՝ ցանկացողները կարող են գալ, գործուղենք Իտալիա մեկ ամսով, իրենք սովորեն և գան աշխատեն»:

Գագիկ Ծառուկյանը կառավարության աշխատանքը հեղափոխական չէր համարում: Այնինչ օրեր առաջ գալիք տարվա բյուջեն Ազգային ժողովում ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե տնտեսական հեղափոխությունը թափ է առնում Հայաստանում, և հսկայական ներդրումներ կան: Ծառուկյանից հետաքրքրվեցինք՝ համաձա՞յն է վարչապետի հետ, թե՞ նույն դիրքորոշմանն է:

«Ծառուկյանը ինչ ասում ա, իր դիրքորոշման վրա ա լինում: Ես տարվա սկզբին ասել եմ, որ այդ ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի կարող լինել: Կարող եմ գրել և ստորագրել: Եթե ցանկացած Հայաստանում տնտեսագետ կարող է գալ Ծառուկյանին ներկայացնի, որ այդ ծ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր