Դեպի վեր

Ինչպես նախկին իշախանությունների օրոք, այնպես էլ հիմա իրավապահ մարմինների կողմից ճնշումների ենք ենթարկվում. «Ժողովուրդ»-ի լրագրող

azatutyun.am10/22/2019, 4:54

Ինչպես նախկին իշախանությունների օրոք, այնպես էլ հիմա իրավապահ մարմինների կողմից ճնշումների ենք ենթարկվում. «Ժողովուրդ»-ի լրագրող

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը համարում է, որ հետխորհրդային Հայաստանում լրատվամիջոցները երբեք այս աստիճան ազատ չեն եղել իշխանության ճնշումներից կամ միջամտություններից, քան այսօր:

«Այդ հեռախոսային կամ այլ տեսակի ճնշումները, նախազգուշացումները, միջամտությունները խմբագրական քաղաքականությանը դադարել են: Եվ եթե որևէ մի խմբագրություն իսկապես բախվի այդպիսի մի սահմանափակման կան ճնշման, ես կոչ եմ անում բարձրաձայնել դա», - ասաց Մելիքյանը

Մինչդեռ «Ժողովուրդ» թերթի լրագրող Քնար Մանուկյանը բոլորին հրավիրում է իրենց խմբագրություն՝ տեսնելու, թե ինչպես են աշխատում։ Մանուկյանն ասում է, թե ինչպես նախկին իշխանությունների օրոք, այնպես էլ հիմա իրավապահ մարմինների կողմից ճնշումներից են ենթարկվում․ - «Հրապարակումը գնում է, մեկ էլ տեսնում ես, քննական մարմինը գրությունը ուղարկում է կամ զանգահարում է՝ ասեք աղբյուրի բացահայտումը, կամ՝ այսուհետև չհամարձակվեք գրել, թե չէ քրեական գործ կհարուցենք: Նյութը հրապարակվում է, լրագրողը խոսում է, լրագրողը փաստերով ներկայացնում է, հրապարակում է հայտնի գործով, նախաքննությունը ավարտված վիճակում, ցուցմունքներ է հրապարակում, նախաքննական մարմինը մեկ էլ հաջորդ օրը գրությունը գալիս է՝ ասեք ով է լրագրողը, երբ է հրապարակել և ով է տվել տեղեկությունը լրագրողին: Երբ գրությանը պաշտոնապես ասում ես, որ մենք ձեզ պատրաստ ենք գրավոր պատասխանել կամ ձեր էլեկտրոնային տարբերակին պատրաստ ենք գրավոր պատասխանել, ոչ: Նախաքննական մարմինը նախընտրում է ևս մեկ անգամ լրագրողին հարցաքննել, այդ բոլոր հարցերի պատասխանը ստանալ լրագրողից: Այսինքն մեր լրագրողները պետք է բան ու գործը թողեն, ամբողջ օրը քննչական մարմինների համար աղբյուրի բացահայտման հայտնի տողը գրեն՝ մենք չենք պատրաստվում երբեք աղբյուր բացահայտել: Պնդում եմ՝ առանձնապես տարբերություն չեմ տեսնում նախկին և ներկայիս իշխանությունների՝ լրատվամիջոցների գործո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր