Դեպի վեր

Չինացիներին հետաքրքրում են Հայաստանի ՏՏ ոլորտի հնարավորությունները

armenpress.am01/23/2020, 7:36

Չինացիներին հետաքրքրում են Հայաստանի ՏՏ ոլորտի հնարավորությունները

Ուսանողական ծրագրեր, նոր ձևավորվող հայկական համայնքում կամավորական աշխատանքներ, «Չինահայ» ուսանողական միության շրջանակում միջոցառումների կազմակերպում. այս ամենն իրականացնում է Արաքսյա Ներսիսյանը, ով արդեն 6-րդ տարին անընդմեջ ուսանում է Պեկինի համալսարաններից մեկում:

Արաքսյան «Արմենպրես»-ին պատմեց, որ Պեկինի Ռենմին համալսարանում ուսանում է Միջազգային hարաբերությունների մագիստրատուրայում։ Մինչև Չինաստան մեկնելը, Հայաստանում սովորել է տուրիզմի ոլորտում, ինչպես նաև ուսումնասիրել է տարբեր լեզուներ։

Հիմնական զբաղմունքս Պեկինում՝ ուսումս ու ուսանողական ծրագրերն են

«Պեկինում սովորում եմ արդեն 6 տարի։ Ի սկզբանե ցանկացել եմ մեկնել ավելի տաք և ավելի լավ շրջակա միջավայր ունեցող քաղաք, օրինակ՝ Սիամեն, բայց ընդունվեցի Պեկինի համալսարաններից մեկը և եկա Պեկին»,- նշեց Արաքսյան և հավելեց, որ արդեն մոտ 10 տարի տիրապետում է չինարենին և իր անձնական գրադարանի մի մասն էլ այդ լեզվով է։

Չինաստանում նրա հիմնական զբաղմունքները համալսարանական դասերն ու ուսանողական ծրագրերն են, նոր ձևավորվող հայկական համայնքում կամավորական աշխատանքները, «Չինահայ» ուսանողական միության շրջանակում միջոցառումների և այլ կազմակերպչական հարցերով զբաղվածությունը։

Ասում է, թե շատ հոբբիներ ու հետաքրքրություններ ունի, երբեք պարապ չի լինում և առօրյան բավականին հագեցած է անցնում։

Հեշտ եմ ընտելացել չինական միջավայրին

Արաքսյան շատ բաց է աշխարհի հանդեպ և հեշտությամբ է ադապտացվել նոր միջավայրին։ «Չինարեն սովորելիս բացահայտեցի, որ այդ լեզուն շատ տեղեկատվություն է պարունակում տվյալ ազգի մտածելակերպի ու ավանդույթների մասին։ Այդ իսկ պատճառով ինձ համար համեմատաբար հեշտ էր ադապտացվել այստեղի կյանքին, և ես հստակ գիտեի, թե ուր եմ գալիս»,- պատմեց Արաքսյան։

Նրա համար երկրի նիստ ու կացին ադապտացվելու ժամանակը եղել է առաջին երկու ամիսը, դրանից հետ հանկարծակի ապրելակերպը փոխվել է: Չինաստանում եղած այս 6 տարվա ընթացքում իր ամենամեծ ձեռքբերումը համարում է մարդկանց, ում հանդիպել է:

Կարոտել եմ…

«Այս ընթացքում ընտանիքիս եմ շատ կարոտել և այս տողերով իմ ամբողջ ջերմությունն իրենց եմ ուղարկում: Կարոտել եմ Սարյանի այգին…»,- անկեղծացավ Արաքսյան:

Հայաստանի ուտելիքից հետո ինչպե՞ս է ադապտացվել չինական խոհանոցին. ասում է, թե դա մի քիչ բարդ խնդիր է, քանի որ երկար տարիներ բուսակեր է: «Հիմնականում ինքս եմ պատրաստում, սիրում եմ նոր բաղադրատոմսեր փորձել և հյուրասիրել ընկերներիս»,- նշեց Արաքսյան:

Հայաստան այցելող չինացի ուսանողների թիվը աճելու է

«Կրթական ծրագրեր այստեղ շատ կան։ Չինաստանը բազմաթիվ կրթաթոշակներ է տալիս և՛ մասնավոր, և՛ պետական։ Չինաստանում ուսանել ցանկացողները կարող են դիմել լեզվի ծրագրի՝ չինարեն ուսումնասիրելու նպատակով։ Չինաստանի համալսարաններում բարձրագույն կրթու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր