Դեպի վեր

Մշակույթի նախարարությունը կրճատել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին հատկացվելիք գումարի 20 միլիոնը

armtimes.com06/12/2019, 1:00

Մշակույթի նախարարությունը կրճատել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին հատկացվելիք գումարի 20 միլիոնը

Հուլիսի 7-ից կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ կինոփառատոնը: Փառատոնն այս տարի որոշակի փոփոխություններ է կրել՝ ղեկավար կազմը համալրել են երիտասարդներ, նոր տնօրեն, նոր ծրագրերի ղեկավար, որոնք իրենց հետ բերել են նոր փոփոխություններ:

«Ոսկե ծիրանն» այս տարի ունի նաեւ նոր տարբերանշան, որն արտահայտում է փառատոնի նոր կազմի ինքնատիպ մոտեցումը: Այն մինիմալիստական է, ներկայացնում է հայերեն «Ծ» տառը: Այդ տառի միջոցով լոգոյի հեղինակ Վիլյամ Կարապետյանը փորձել է ստանալ փառատոնի խորհրդանիշ համարվող ծիրանը:

Փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը վստահեցրեց, որ նոր թիմը մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում 16-րդ «Ոսկե ծիրանին» եւ անում են ամեն ինչ՝ այն իսկական կինոտոն դարձնելու համար: Խաչատրյանը նկատեց, որ այս տարիների ընթացքում փառատոնն իրականացնելիս բազմաթիվ դժվարություններ են եղել, ֆինանսական կրճատումներ եւ այլն, սակայն փառատոնը շարունակում է իր գործունեությունը:

Ամեն տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնն անցկացնելու համար մշակույթի նախարարությունից հատկացվել է 50 միլիոն դրամ: Խաչատրյանից տեղեկացանք, որ այս տարի փառատոնին հատկացվելիք 50 միլիոնի փոխարեն ստացել են 30 միլիոն դրամ: Գումարի չափի նվազեցումը որոշակի դժվարությունենրի առաջ է կանգնեցրել կազմակերպիչներին:

«Նախարարության աջակցությունը ստանալու ձեւը փոխել է։ Այսինքն` հիմա ոչ թե ուղղակի քեզ գումար են տրամադրում քո ներկայացրած հայտի հիման վրա, այլ պետք է դիմես մրցույթի մասնակցելու համար: Մենք, օրինակ, մի շարք խնդիրներ ունեցանք: Բոլոր գումարները հավաքվեցին մի զամբյուղի մեջ եւ բաշխվեցին, բայց այդ գաղափարը կարծես թե իրեն չարդարացրեց»,-ասաց Խաչատրյանը` հավելելով, որ բանկերն էլ այս տարի չեն աջակցել կինոփառատոնին։ Հարություն Խաչատրյանը նշեց, որ Վիվա Սել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ամեն տարվա 50 միլիոնի փոխարեն այս տարի տրամադրել է 60 միլիոն, որը մասամբ թեթեւացրել է հոգսը:

«Անկախ ամեն ինչից՝ մշակույթի նախարարությունը մեր կողքին է, ինչպես ամեն տարի, ուզում եմ շնորհավորել փոխնախարար Արա Խզմալյանին: Խզմալյանը մեր ընկերն է, մեր բարեկամը, շատ երջանիկ եմ, որ վերջապես մեր ասպարեզ եկավ պրոֆեսիոնալ, ոլորտին տիրապետող մարդ, ինչու չէ՝ մեզ ճանաչող եւ փառատոններին մասնակցած մարդ»,-ասաց Խաչատրյանը:

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Արա Խզմալյանը հավաստիացրեց, որ դրամաշնորհների տրամադրման պայմանները պետք է վերանայվեն եւ խնդրի հետ կապված արդեն նախարարի հետ քննարկումներ են եղել։

«Մոտ ժամանակներս առանձին կներկայացնենք այն, ինչ մտածում ենք: Այսուհետեւ կինոփառատոնի հետ մեր համագործակցությունն ավելի սերտ պետք է լինի եւ նախարարությունը ոչ միայն պետք է մասնակցություն ունենա ֆինանսական առումով, այլ նաեւ կազմակերպչական աշխատանքներում պետք է ներգրավված լինի: Լուրջ համակարգային որոշելիքներ կան այս իմաստով, մասնավոր եւ պետականի հարաբերություները չպետք է ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր