Դեպի վեր

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Վերին Ախտա» հացատան մոտ բախվել են Lada Priora-ն ու «06»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

shamshyan.com01/18/2022, 2:24

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Վերին Ախտա» հացատան մոտ բախվել են Lada Priora-ն ու «06»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 43 կմ հատվածում՝ «Վերին Ախտա» հացատան մոտ, բախվել են 39-ամյա Օգսեն Գրիգորյանի վարած Lada Priora մակնիշի և Գևորգ Վարդանյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Ճանապարհին վիրավորներից 48-ամյա Միքայել Համբարձումյանը մահացել է։

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։

Օպերատիվ են գործել Հրազդանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին, մինչև տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր