Դեպի վեր

Ո՞վ է կողմ, ով՝ դեմ, որ Պուերտո Ռիկոն դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը

armenpress.am05/22/2020, 3:12

Ո՞վ է կողմ, ով՝ դեմ, որ Պուերտո Ռիկոն դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը

Պուերտո Ռիկոյի կառավարիչ Վանդա Վասկեսը մայիսի 17-ին ստորագրել է օրինագիծ, որով նախատեսվում է նոյեմբերի 3-ին անցկացնել հանրաքվե` ԱՄՆ կազմում ներառվելու հարցով:

Ներկայումս Պուերտո Ռիկոն ԱՄՆ-ի կազմում ունի հատուկ կարգավիճակ, գտնվում է ԱՄՆ կառավարման ներքո՝ չհանդիսանալով նրա անկապտելի մասը: Պուերտո Ռիկոյի բնակիչներն ունեն ԱՄՆ քաղաքացիություն, բայց չեն կարող քվեարկել ԱՄՆ նախագահական ընտրություններում: Չնայած Պուերտո Ռիկոն ազատված է դաշնային եկամտահարկ վճարելուց, սակայն այն վճարում է սոցիալական, բժշկական ապահովության, ինչպես նաև այլ տեղական հարկեր, և ստանում է ավելի քիչ դաշնային ֆինանսավորում, քան ԱՄՆ նահանգները: Ուստի, Պուերտո Ռիկոյի` ԱՄՆ նահանգ դառնալու ցանկությունը, նախևառաջ պայմանավորված է ԱՄՆ մյուս նահանգներին հավասար ֆինանսական և այլ արտոնություններ ստանալու նպատակով: Այս հանրաքվեն ևս բացառություն չէ. վերջին շրջանում Պուերտո Ռիկոն զգալիորեն տուժել է բնական աղետներից՝ երկրաշարժ, փոթորիկ, ինչպես նաև Կորոնավիրուսի համավարակից:

ԱՄՆ նահանգ դառնալու հարցով Պուերտո Ռիկոյում հանրաքվեներ մի քանի անգամ արդեն անցկացվել են: Նախկինում հինգ հանրաքվեներից (1967թ., 1993թ., 1998թ., 2012թ., 2017թ.) նոյեմբերին նախատեսվող հանրաքվեն կտարբերվի նրանով, որ առաջին անգամ Պուերտո Ռիկոյի քաղաքացիները կպատասխանելու պարզ հարցի՝ «Արդյո՞ք Պուերտո Ռիկոն պետք է անհապաղ դառնա ԱՄՆ նահանգ»: 2017թ. անցկացված վերջին հանրաքվեի ժամանակ, օրինակ, բնակիչներն ունեին տարբեր կարգավիճակների ընտրության իրավունք: Հանրաքվեի մասնակիցների 97.13% կողմ էր քվեարկել ԱՄՆ նահանգ դառնալուն, մինչդեռ 1.52%-ն կողմ էր անկախությանը, իսկ 1.35%` ներկայիս կարգավիճակի պահպանմանը: Հատկանշական է, որ եթե առաջին երեք հանրաքվեներում մասնակիցների մեծամասնությունը դեմ էր ԱՄՆ նահանգ դառնալուն, ապա վերջին երկու հանրաքվեներում մասնակիցների մեծամասնությունը կողմ է արտահայտվել այդ կարգավիճակին (2012թ.` 61.2%, 2017թ.` 97.13%):

Պուերտո Ռիկոյում ԱՄՆ նահանգ դառնալու հարցը տարիներ շարունակ եղել և մնում է ներքաղաքական սուր բանավեճի առարկա: Երկրի հիմնական ընդդիմադիր ուժը՝ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը, չի աջակցում հանրաքվեի անցկացման նախաձեռնությանը՝ կողմ արտահայտվելով ներկայիս կարգավիճակի պահպանման օգտին:

Հարկ է նշել, որ ԱՄՆ-ում ևս այս հարցում չկա միասնական դիրքորոշում: ԱՄՆ Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ Կոնգրեսն է իրավասու ընդունել ԱՄՆ կազմում նոր տարածքներ: Սա նշանակում է, որ Պուերտո Ռիկոյում անցկացված հանրաքվեն (դրական արդյունքի դեպքում) պետք է ստանա նաև ԱՄՆ Կոնգրեսի հավանությունը: Թեև ԱՄՆ Կոնգրեսը նախկինում ընդունել է բանաձև, որը հնարավորություն է տալիս Պուերտո Ռիկոյի բնակիչներին կամարտահայտման միջոցով որոշել իրենց կարգավիճակը, սակայն անցկացված ոչ մի հանրաքվեից հետո Պուերտո Ռիկոն ԱՄՆ կազմ ներառելու մասին որևէ օրինագիծ չի հասել Կոնգրեսի պալատներից և ոչ մեկի քվեարկության...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր