Դեպի վեր

Հայտնի է 2018 թվականին Հայաստանի լավագույն պարեկային ոստիկանի անունը

armenpress.am02/16/2019, 11:48

Հայտնի է 2018 թվականին Հայաստանի լավագույն պարեկային ոստիկանի անունը

Հայաստանում 2018 թվականի լավագույն պարեկային ոստիկան է ճանաչվել ենթասպա Տիգրան Սարգսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ենթասպա Տիգրան Սարգսյանը ոստիկանության համակարգում է 2004 թվականից։ Առաջին քայլերն արել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում, ապա տեղափոխվել արտաքին ծառայության ոլորտ։ 2014-ից Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի 5-րդ վաշտում է։

Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի հրամանատար Արթուր Խուդինյանը Տիգրան Սարգսյանին դրական է բնութագրում։ Նրա խոսքով՝ նախորդ տարվա լավագույն պարեկային ոստիկանը պարտաճանաչ և պատրաստված ծառայող է։
Շենգավիթում գերազանց հասարակական կարգ պահպանելուց բացի Տիգրան Սարգսյանը նաև ներդրում ունի հանցավորության դեմ պայքարի գործում։

2018 թվականին նա բացահայտել է 10 հանցագործություն, այդ թվում՝ սպանության սպառնալիքի, մարմնական վնասվածք հասցնելու, ծեծի ու գողության դեպքեր, նաև հայտնաբերել է թմրամիջոցներ։ Լավագույն պարեկայինը նախորդ տարի ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկել տարբեր իրավախախտումներ կատարած 177 անձի։ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր