Դեպի վեր

Գևորգ Կոստանյանը լքել է Հայաստանը՝ կասկածելի վերադարձի խոստումով․ նա պետք է ժամ առաջ վերադառնա

1in.am11/7/2019, 8:12

Գևորգ Կոստանյանը լքել է Հայաստանը՝ կասկածելի վերադարձի խոստումով․ նա պետք է ժամ առաջ վերադառնա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

– Այսօր Հանրային խորհրդում նիստ էր հրավիրվել ուղիղ հեռարձակմամբ, որտեղ հնչել են Ապրիլյան քառօրյայի մասին Վազգեն Մանուկյանի բացատրությունները: Վ. Մանուկյանը կարծում է, որ 2016թ. տեղի ունեցածը լայնամասշտաբ պատերազմական գործողություն էր, այլ ոչ թե դիվերսիոն գործողություն:

– Վազգեն Մանուկյանը նման եզրահանգման գալու համար պետք է լայնածավալ ուսումնասիրության արդյունքներ ունենար, այն, ինչ անում է քննիչ հանձնաժողովը և ամիսներ հետո մեր եզրակացությունները կներկայացնենք հանրության դատին. լայնածավալ էր, դիվերսիոն էր, ներթափանցում էր, թե հետախուզական, գնահատականները կտանք վերջում, երբ որ ամբողջ ծավալով կուսումնասիրենք այն նյութերը, որոնք հասանելի չեն Վազգեն Մանուկյանին, բայց քննիչ հանձնաժողովին հասանելի են արդեն:

– Այդ նյութերի մեջ է մտնում նաև պաշտպանության նախարարության հայտնի վերլուծությունը:

– Այո: Շատ արժեքավոր վերլուծություն է, բայց դրանով չենք բավարարվել, ուսումնասիրում ենք տեղեկատվությունն ամբողջ ծավալով՝ թե՛ փաստաթղթային ձևակերպումների տեսքով, թե՛ մարդկանց լսելով և թե՛ հրամկազմի պատասխանատուներին լսելով: Տեղեկատվության այդ ծավալը այսօր հասանելի է միայն Սահմանադրությամբ և օրենքի ուժով ստեղծված Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին: Իսկ Հանրային խորհուրդը այդպիսի ծավալով տեղեկատվություն չունի և չէր կարող այդպիսի գնահատական հնչեցնել, ուրիշ բան, որ Վազգեն Մանուկյանը, լինելով պաշտպանության նախկին նախարար, ինտուիցիայից ելնելով՝ կարող է տալ որոշակի գնահատական, բայց եթե ասում է լայնածավալ, ապա ինչպես Սամվել Բաբայանն է ասում՝ ո՞ւր էին հրթիռներն ու ինքնառիթները: Լայնածավալը միայն առաջնագծում օգտագործված տեխնիկական միջոցներով չի պայմանավորված:

– Այդ դեպքում այդպիսի մտքեր հնչեցնելը կարո՞ղ է քաղաքական ենթատեքստ ունենալ, որովհետև դրան զուգահեռ Հանրային խորհրդի նիստում նաև հնչել է, որ այսօր 37թ. է Հայաստանում:

– 37թ. որևէ մեկը ընդդիմադիր չէր կարող լինել, և ընդդիմությունը չէր կարող ունենալ այնքան լրատվամիջոցներ, որոնք, ինչպես այսօր, լայնածավալ տեղեկատվական պատերազմ հայտարարեին գործող իշխանություններին: Ուրեմն Վազգեն Մանուկյանը 37թ. ամբողջ էությունը լավ չի ուսումնասիրել: Ինչ վերաբերում է Ապրիլյանին, պետք է քաղաքական շահարկումներից հեռու դնել այդ թեման, քանի դեռ ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը շարունակում է իր գործունեությունը և ամիսներ հետո հնարավորություն կունենա հանրությանն իր եզրակացություններն անկաշկանդ ներկայացնելու:

– Վահան Բադասյանը 2016թ. մեկուկես ամիս եղել է ճակատային գծում և ասում է, որ արժեքավոր տեղեկություններ ունի, և զարմանալի է, թե ինչու իրեն չեն հրավիրում քննիչ հանձնաժողով:

– Հրավիրյալների ցանկը շատ մեծ է, մենք չենք մոռանա պարոն Բադասյանին… Նոյեմբերին աշխատանքներն ավելի արգասաբեր կլինեն: Ամեն նյութից բխում է մեկ այլ նյութ:

– Կարևորը չհայտնվել քաղաքական շահարկման տիրույթում:

– Քաղաքական տիրույթում հայտնվելը չգիտեմ, բայց հայտնի լրատվական կայքերի և նրանց տերերի վախերն ակնհայտ են քննիչ հանձնաժողովի գործունեությունից: Այն պահից սկսած, երբ հայտարարեցի, որ հանձնաժողովը չի կարող նախկին նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին հրավիրել Ապրիլյան քննիչ հանձնաժողով, նկատեցի, որ հայտնի կայքեր և լրագրողներ սկսեցին ապատեղեկատվություն տարածել հանձնաժողովում քննվող նյութերի, այնտեղ քննվողների մասին, նույնիսկ «ցայտաղբյուրային» նյութեր եղան, որոնք միտված էին ապատեղեկատվություն տարածել և պանիկա առաջացնել: Դա նաև վկայում է այն մասին, որ հանձնաժողովը լիազորությունների շրջանակից դուրս չի գալիս և արտահոսք չկա:

– «Հակահեղափոխությունը դիրքավորվել է Արցախում»,- մեր տաղավարում նախօրեին հնչեց Վահան Բադասյանի այս արտահայտությունը: Նա նկատի ուներ Վ. Բալասանյանի ստորագրահավաքը՝ ի պաշտպանություն Ռ. Քոչարյանի, նաև նախընտրա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD477478.5
EUR523.5529
RUR7.417.55
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր