Դեպի վեր

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց

armenpress.am05/17/2021, 8:24

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց

Աշխարհում լայն տարածում ունեցող հարկային վարչարարության գործիքներից մեկը՝ տրանսֆերային գնագոյացումը, 2020 թվականից կիրառվում է նաև Հայաստանում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Տրանսֆերային գնագոյացման գլխավոր նպատակներից է փոխկապակցված անձանց միջև շահույթի տեղաշարժի կանխումը և հարկային կարգապահության բարելավումը։ Հարկային վարչարարության այս նոր գործիքի կիրառման տեսանկյունից՝ առաջին քայլը այդ անձանց շրջանակը պարզելն է:

Կազմակերպության փոխկապակցված անձանց շրջանակի նույնականացումն անհրա¬ժեշտ է իրականացնել հաշվետու տարվա սկզբին՝ գնահատելով ՀՀ հարկային օրենսգրքի 362-րդ հոդվածով սահմանված փոխկապակցվածության չափանիշները: Մասնավորապես, անուղղակի և ուղղակի կերպով մասնակցությունը և գործարար որոշումների վրա ազդեցությունը։

Փոխկապակցված անձանց շրջանակը պարզելուց հետո, անհրաժեշտ է պարզել այդ անձանց միջև գործարքների վերահսկվող լինելը, ինչը կարգավորվում է Հարկային օրենսգրքի 363-րդ հոդվածով։ Փոխկապակցված անձանց շրջանակի փոփոխությունները հանգեցնում են վերահսկվող գործարքների քանակի փոփոխության:

Բացառություն են կազմում ռեզիդենտ փոխկապակցված անձանց միջև իրականացված գործարքները։ Այդպիսի գործարքները համարվում են վերահսկվող, եթե կողմերից մեկը ռոյալթի վճարող է, կամ օրենսգրքով սահմանված կարգով օգտվում է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի և ռոյալթիի գծով հարկային արտոնություններից։

Հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրների դեպքում գործարքները համարվում են վերահսկվող՝ անկախ գործարքի կողմերի փոխկապակցված համարվելու հանգամանքից: Այդ երկրների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի «Հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրների (աշխարհագրական տարածքների) ցանկը սահմանելու մասին» թիվ 595-Ն որոշմամբ։

Եթե կազմակերպության վերահսկվող գործարք...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր