Դեպի վեր

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Լիտվայի վարչապետի հետ

armenpress.am09/17/2019, 6:06

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Լիտվայի վարչապետի հետ

Պաշտոնական այցով Լիտվայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին սեպտեմբերի 16-ին ընդունեց Լիտվայի վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը Լիտվայի վարչապետին փոխանցեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնի խոսքերը և բարեմաղթանքները։ Վարչապետ Սկվերնելիսը և նախարար Մնացականյանը դրական գնահատեցին Հայաստանի և Լիտվայի միջև հաստատված գործընկերային հարաբերությունների և տարբեր մակարդակներում երկխոսության բարձր մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ երկուստեք առկա է պատրաստակամություն՝ պահպանելու այդ դինամիկան և առավել խորացնելու համագործակցությունը:

Նախարար Մնացականյանը նշեց, որ իր այցը Վիլնյուս լավ հնարավորություն է՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարները և ուղենշելու հետագա քայլերը։ Այդ համատեքստում անդրադարձ կատարվեց էլեկտրոնային կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսական տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիաների, ստեղծարար կրթության և այլ ոլորտներում փոխգործակցության ընդլայնման, վերոնշյալ ոլորտներում Հայաստանի և Լիտվայի փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի նախաձեռնմանն ու իրականացմանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Լիտվայի վարչապետին ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր