Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախկին նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը մարտի 20-ին ստանձնել է հանրապետության նախագահի պաշտոնը։ Խորհրդարանի պալատների` մարտի 20-ին կայացած համատեղ նիստում Տոկաեւը նախագահի երդում է տվել երկրի ժողովրդին: «Հանդիսավոր կերպով երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին»,- ասել է Տոկաեւը: Նա Ղազախստանի նախագահ է դարձել ընտրված նախագահի լիազորությունների մնացած ժամանակահատվածում, որը լրանում է 2020 թվականի ապրիլին:
Մարտի 19-ին ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւը, որը երկիրը ղեկա...