Դեպի վեր

2019թ. -ին թանկացումների առնվազն 3 ալիք է սպաս­վում. «168 ժամ»

yerkir.am01/12/2019, 6:54

2019թ. -ին թանկացումների առնվազն 3 ալիք է սպաս­վում. «168 ժամ»

«Թեև Կենտրոնական բանկը հայ­տարարում է, որ 2018 թվակա­նին գնաճը կանխատեսվածից ավե­լի ցածր է, այնուհանդերձ ասել, որ տարին զերծ էր թանկացումներից, միանշանակ սխալ կլինի: Տարվա ընթացքում թանկացումները հաս­տատել է անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ օգոստոս ամսին երևանյան շուկաներում իր կատա­րած շրջայցի արդյունքում: Դրանից բացի, ակնհայտ է, որ անցած տար­վա ընթացքում Հայաստանում կյանքն ակնհայտ թանկացել է, օրի­նակ՝ ալյուրի գինը բարձրացել է շուրջ 10 տոկոսով, որի արդյունքում էլ առաջնային մթերք համարվող հացը մի շարք խանութներում 100 դրամի փոխարեն սկսել են վաճա­ռել 120 դրամով: Սակայն, եթե 2018թ. դեպքում կարող ենք տարին ավարտված և արհավիրքներն ինչ- որ կերպ հաղթահարված համարել, ապա արդեն մեկնարկած 2019թ. այս առումով այնքան էլ խոստում­նալից չէ: Ավելին՝ 2019թ. թանկացումների առնվազն 3 ալիք է սպաս­վում:

Թանկացումների առաջին ալիքը, որ արդեն իսկ ընթացքի մեջ է, կապ­ված է Հայաստանի ԵԱՏՄ միասնա­կան մաքսային համակարգին ին­տեգրվելու շարունակական գործըն­թացի հետ: Բանն այն է, որ ՀՀ-ի և ԵԱՏՄ այլ երկրների մաքսատուրքերի միջև կար հսկայական տարբե­րություն, և 2014թ. որոշվեց այդ ապրանքների մի մասի շուրջ 800 ապ­րանքատեսակի մաքսատուրքերը բարձրացնել աստիճանական՝ այդպիսով նպատակ ունենալով մեղմել կենսական նշանակություն ունեցող ապրանքների կտրուկ թանկացումը, ինչը ֆիքսվել է Հայաստանի՝ ԵԱՏՄ- ին միանալու պայմանագրի առան­ձին հավելվածով: Համաձայն վեր­ջինիս, 2019թ. հունվարի 1-ից արդեն իսկ բարձրացել են երրորդ երկրներից ներմուծվող մի շարք ապրան­քատեսակների մաքսատուրքերը, որը շատ մոտ ապագայում կարտա­ցոլվի նաև ապրանքների շուկայա­կան գների վրա: Այդ ապրանքատե­սակներն են.

1. Առաջին անհրաժեշտության մթերքներ: Երրորդ երկրից ներմուծ­վող և այս ենթախմբին պատկանող հացահատիկային արտադրանքի մաքսատուրքը ըստ տեսակների բարձրանում է 2-4 տոկոսով, կարա­գի, բուսական ու կենդանական յու­ղի և ճարպային հիմքով այլ ապրանքներինը՝ 13%-ով:

2. Մսամթերք: 2019թ. առաջին իսկ օրից ներմուծվող մսամթերքի մաքսատուրքերը թանկանալու են 12,5%-ով, իսկ թռչնամսինը 22%-ով:

3. Գյուղմթերք: Գյուղատնտեսա­կան արտադրանքը, ինչպես նաև բանջարեղեն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր