Դեպի վեր

Forbes-ը կազմել Է ամենաբարձր եկամուտներ ունեցող ռուսաստանցի աստղերի վարկանիշը

armenpress.am08/3/2020, 11:24

Forbes-ը կազմել Է ամենաբարձր եկամուտներ ունեցող ռուսաստանցի աստղերի վարկանիշը

Forbes հանդեսը կազմել Է Ռուսաստանի շոու բիզնեսի այն աստղերի վարկանիշը, որոնք ամենաբարձր եկամուտներն ունեն 2020 թվականին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հրատարակության ցուցակի առաջին տեղն զբաղեցրել Է երգիչ եւ RTVI հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Սերգեյ Շնուրովը՝ «Լենինգրադ» խմբի հետ: Նրա եկամուտները գնահատվում են 8,8 մլն դոլար: Նրան հաջորդում են երգիչներ Եգոր Կրիդը եւ Դիմա Բիլանը: Նրանց եկամուտները, ըստ Forbes-ի գնահատումների, կազմում են համապատասխանաբար 6,9 մլն դոլար եւ 6,8 մլն դոլար:

Վարկանիշի չորրորդ հորիզոնականն զբաղեցրել Է ռեփ-կատարող Բաստան (իսկական անունը՝ Վասիլի Վակուլենկո)՝ 6,6 մլն դոլարով: Հինգերորդ դիրքում տեղ Է զբաղեցրել երգիչ Ֆիլիպ Կիրկորովը՝ նույնպես 6,6 մլն դոլարով, իսկ վեցերորդում երգչուհի Պալինա Գագարինան Է: Հրատարակության տվյալներով՝ արտիստուհին վաստակել Է 6,4 մլն դոլար: Յոթերորդ տեղում «Բի-2» խումբն Է՝ 6 միլիոն դոլար եկամուտով: Նրան հաջորդում են Գրիգորի Լեպսը (նրա եկամուտը, հրատարակության տվյալներով, կազմում Է 5,3 մլն դոլար) եւ Տիմոտին (Տիմուր Յունուսովը): Առաջին տասնյակը եզրափակում Է հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը: Forbes-...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր