Դեպի վեր

Կառավարությունը պետք է խթանի աշխատատեղերի ստեղծումը. վարչապետ

azatutyun.am04/4/2020, 6:06

Կառավարությունը պետք է խթանի աշխատատեղերի ստեղծումը. վարչապետ

Կորոնավիրուսի հետևանքով աշխատաշուկայում լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու և կառավարությունը պետք է խթանի աշխատատեղերի ստեղծումը հենց դա հնարավոր լինի, այսօր կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցության ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տնտեսական ուղղության մեր խնդիրը հենց կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է, որը իր հետևից կստեղծի նոր համակարգ, նոր աշխատատեղեր, նոր աշխատող ձեռնարկություններ: Սա պետք է լինի մեր կառավարության առաջնահերթությունը՝ տնտեսական ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու գործում», - նշեց Փաշինյանը:

Վարչապետը նկատել է՝ Հայաստանում կապիտալ ծախսերի թերակատարման պրակտիկա կա: Դրանք այն ծախսերն են, որոնք օգտագործվում են ճանապարհաշինության, վերակառուցման ու նմանատիպ աշխատանքների համար։

«Ըստ էության, այս նոր պայմաններում մենք գնահատում ենք, որ կապիտալ ծախսի չկատարման ամեն տոկոսը դրանք կոնկրետ մարդիկ են, կոնկրետ ընտանիքներ, որոնք աշխատանք չունեն և աշխատավարձ չեն ստանում», - ընդգծեց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Փաշինյանի խոսքով՝ կառավարությունն այս օրերին աշխատում է հիմնականում երկու ուղղությամբ, առաջինը, պարետատան միջոցով վարակի հետագա տարածումը կանխելու ու օր առաջ պայմաններ ստեղծելու համար, որ ավելի շատ հիմնարկներ հնարավորություն ունենան աշխատելու։

«Հասկանում ենք, որ սա բավականին բարդ խնդիր է լուծելու համար, և նաև սա է պատճառը, որ կառավարությունը արտակարգ դրություն հայտարարեց և արտակարգ դրության իրավական ռեժիմի մեջ կատարեց որոշակի փոփոխություններ՝ այս խնդրի լուծումն ինչ-որ չափով ավելի իրատեսական դարձնելու համար», - ասաց Փաշինյանը:

Կառավարության երկրորդ ուղղությունը սոցիալական, տնտեսական աջակցության միջոցառումների ընդունումն է։ Տնտեագետ Սուրեն Պարսյանն անընդունելի է համարում այս ընթացում տնտեսական ծրագրերի վրա գումար ծախսելու՝ կառավարության մոտեցումը։ Ասում է՝ գործադիրը պետք է հիմա փորձի կորոնավիրուսի համավարակի դեմն առնել, ոչ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր