Դեպի վեր

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

shamshyan.com06/30/2020, 10:30

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված` ՊԵԿ աշխատակիցների և քաղաքացիների հետ անմիջական շփումը հնարավորինս նվազեցնելու, հերթերից խուսափելու նպատակով, Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) հորդորում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Ստորագրված և սկանավորված դիմումը և տեղեկանքը պետք է ուղարկել՝ ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին (ցանկալի է նույնաբովանդակ տեղեկատվությունը ներկայացնել մեկ անգամ):

Բացառություն են առաջին անգամ ներկայացվող դիմումները: Այս դեպքում՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել փոստային ծառայության միջոցով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործընթացն իրականացվելու է բացառապես հեռահար, աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով` առաջարկվում է վերոնշյալ դիմումը ներկայացնել այն դեպքում, երբ․

առկա է ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված տոկոսագումարների վերաբերյալ տեղեկանքը (ստորագրված և սկանավորված)՝ պարտադիր ստուգելով վճարված գումարի ճշտությունը,
գործատուների կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի տվյալ եռամսյակին վերաբերվող ամսական հաշվարկները ներկայացված են և վճարված։

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր