Դեպի վեր

«Քանի կինս կողքիս է, մեջքս պինդ է». Ռաֆայել Քոթանջյան

bravo.am03/27/2020, 12:06

«Քանի կինս կողքիս է, մեջքս պինդ է». Ռաֆայել Քոթանջյան

Նրա հետ կարելի է անդադար զրուցել, լսել նրա պատմությունները, ժպտալ եւ սովորել։ Նա տարբերվում է ոչ միայն դերասանական խաղով, բեմական կեցվածքով, այլեւ հետարքիր տեսակով։ BRAVO.am-ը գեղեցիկ զրույց է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հետ, նաեւ լուսանկարել տիկնոջ, թոռների եւ հարսի հետ:- Պարո՛ն Քոթանջյան, ցանկանում եմ զրույցը սկսել գեղեցիկ մի հուշով, որը, վստահ եմ, ժպիտով եք հիշում։ Ինչպե՞ս եղավ, որ Հնդկաստանի նախագահի փոխարեն ծաղկեփունջ հանձնեցիք նրա դստերը։

- Ես մեկ ամիս հանգստանում էի Թբիլիսիի պիոներական ճամբարում։ Եվ ահա բոլորը սկսեցին խոսել այն մասին, որ շուտով գալու է Հնդկաստանի նախագահը։ Հավաքեցին «հատուկ» երեխաների, որոնք պետք է դիմավորեին հյուրերին: Մեզ ասացին՝ երբ տեսնենք սպիտակ հագուստով մարդ, անմիջապես ծաղիկները տանք: Դե, ես էլ խելոք երեխա էի, երբ բոլորը սկսեցին հրմշտելով առաջ գնալ, նախ զարմացա՝ միթե կարելի է այդպես վարվել, այնուհետեւ տեսա՝ կողքս կանգնած է մի աղջնակ՝ սպիտակ հագուստով, ու ծաղիկները նրան նվիրեցի: Պարզվեց՝ նախագահի դուստրն էր՝ Հնդկաստանի ապագա ղեկավարը, եւ միջոցառման ընթացքում ինձ նստեցրին նրանց երկուսի մեջտեղում: Հիշում եմ՝ ինչպես նախագահի անվտանգության ծառայության ղեկավարը ձեռը դրեց ուսիս եւ ասա՝ շատ ճիշտ քայլ էր։

22


- Գիտեմ՝ անասելի կերպով հավատում եք ճակատագիր ասվածին:

- Այո, եւ չգիտեմ՝ կհավատաք, թե ոչ, բայց գրեթե ամեն օր մտածում եմ, հիշում եւ վերլուծում իմ հետ տեղի ունեցած յուրաքանչյուր դեպք։ Հայրս կենտկոմի բաժնի պետ էր, այն էլ շատ պատասխանատու բաժնի՝ ագիտացիայի եւ քարոզչության։ Մորս հետ հաճախ էին այցելում թատրոն, կինո, համերգասրահ։ Ինչեւէ, հերթական անգամ պետք է գնային որեւէ միջոցառման, եւ մորս զգեստը պետք է արդուկվեր։ Այն ժամանակ արդուկներն այլ էին՝ տաքանում էին ածուխով, եւ պետք էր թափահարել: Բնականաբար, այդ գործն անում էր հայրս, քանի որ իսկական ջենթլմեն էր։ Պատկերացրեք՝ թիկնեղ տղամարդը, որի հասակը մոտ երկու մետր է, ինչ ուժգին կթափահարի արդուկը, եւ ես էլ փոքրիկ երեխա, վազեցի արդուկի ուղղությամբ, եւ հայրս այդ տաք արդուկով ուժգին հարվածեց ճակատիս։ Մայրս, լինելով բժիշկ, լեզվով փակեց վնասված հատվածը... Այդ ժամանակ ընդամենը երկու տարեկան էի։ Ինչու պատմեցի այս պատմությունը. դա հարված էր, որը կարող էր այլ բանի բերեր, նույնիսկ կարող էի հաշմանդամ դառնալ։ Ճակատագիրը նույնիսկ այդ րոպեին իր որոշումը կայացրեց եւ այդ ուժգին հարվածից ինձ թողեց միայն մի սպի, որը տարիների ընթացքում դարձավ անտեսանելի։ Այո, դա պետք է լիներ, որպեսզի անգամ երկու տարեկանում ես հասկանայի կյանքի արժեքը։

-Պարո՛ն Քոթանջյան, իսկ Ձեր պաշտոնյա հայրը դե՞մ չէր Ձեր դերասան դառնալու մտքին։

- Հայրս, լինելով բարձր պաշտոնի, երբեւէ ցանկություն չի ունեցել, որ լինեմ պաշտոնյա։ Նա ցանկանում էր, որ դառնայի ճարտարապետ, ինչո՞ւ, որովետեւ դա իր ցանկությունն է եղել, որն անկատար է մնացել։ Ես կարդում եւ հետաքրքրվում էի ճարտարապետության մասին գրքերով, այն ինձ համար որոշակի տեղ է զբաղեցնում կյանքում, բայց թատրոնն ու դերասանություն ավելի գրավեցին։ Ես սովորական ընտանիքում չէի ծնվել. ծնողներս հավուր պատշաճի հարգում էին իմ տեսակետը, ցանկությունն ու որոշումը։

22


- Ձեզ հաջողվում է դառնալ դերասան, ընդունվել թատրոն, բայց...

- Ստացվեց այնպես, որ ես մտա թատրոն, խաղացի առաջին դերը, բայց քանի որ իմ մտերիմ ընկերն ինչ-ինչ խնդիրների պատճառով դիմում գրեց եւ հեռացավ թատրոնից, սոլիդարության համար ես էլ որոշեցի դուրս գալ եւ դուրս եկա։ Որոշ ժամանակ անց ընկերս կարողացավ այլ աշխատանք գտնել, ես՝ ոչ, եւ մտքով Դրամատիկական թատրոնի հետ էի, սիրում էի անձնակազմին, ձեռագիրը... Մի խոսքով՝ գնացի Հրաչյա Ղափլանյանի մոտ, ասացի՝ միգուցե սխալ եմ եղել, ուզում եմ սխալս ուղղել։ Ինձ ասաց, որ սպասում էր վերադարձիս, եւ որ սեպտեմբերի 17-ին, ժամը 11:15-ին ներկայանամ թատրոն։ Երբ եկա, պարզվեց՝ մինչ այդ արդեն հրաման էր փակցված, որ աշխատանքի է ընդունվել Ռաֆայել Քոթանջյանը՝ ներկայացման գլխավոր դերի համար։ Բոլորը գրկաբաց ընդունեցին ինձ: Սա նուրբ քայլ էր Հրաչյա Ղափլանյանի կողմից, եւ նրա տեսակի եւ հիշատակի առջեւ ես միշտ խոնարհվում եմ։

- Պարո՛ն Քոթանջյան, Ձեզ միշտ կարելի է տեսենել 1 համարի տրոլեյբուսի մեջ:

-Այո (ծիծաղում է,-հեղ.): Մի պատմություն հիշեցի. ինչպես նշեցի, հայրս շատ բարձր պաշտոնյա էր եւ անասելի համեստ։ Անգամ Թբիլիսիում մենք ապրում էինք մեկ սենյականոց բնակարանում եւ ունեինք ընդամենն առաջին անհրաժեշտության իրերը։ Մի անգամ մայրս հայրիկիս պատահաբար տեսել էր փողոցում հաց ուտելիս։ Օրվա ավարտին հարցրեց՝ «Չե՞ս ամաչում, բոլորը ճանաչում են քեզ, դու դրսում ցամաք հաց ես ուտում»: Հայրս էլ պատասխանեց՝ ինչ վատ բան է անում, հաց է ուտում, էլի։ Հիմա ես սիրում եմ երթեւեկել տրոլեյբուսով, շփվել ժողովրդիս հետ: Կարող եմ նաեւ շատ լուռ լինել, բայց դա նույնպես զրույց է իմ ժողովրդի հետ։

22


- Հաճախ եմ նկատում, թե որ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր