Դեպի վեր

Բագրատաշենի մաքսակետում ԱԱԾ սահմանապահները դաժան ծեծի են ենթարկել քաղաքացուն

armtimes.com11/24/2017, 11:45

Բագրատաշենի մաքսակետում ԱԱԾ սահմանապահները դաժան ծեծի են ենթարկել քաղաքացուն

Նոյեմբերի 19-ի երեկոյան Բագրատաշենի սահմանային անցակետում ԱԱԾ սահմանապահները դաժան ծեծի են ենթարկել մի քաղաքացու:

Մեր տեղեկություններով՝ այդ օրը Բագրատաշենի սահմանային անցակետում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից ստուգման նպատակով կանգնեցվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, սահմանապահների պահանջով ուղեւորը բացել է մեքենայի բեռնախցիկը: Մեքենայի վարորդը՝ 34-ամյա Ա. Կիրակոսյանը տեսնելով, որ ընկերոջ հետ սահմանապահները կոպիտ են խոսում, իջել է մեքենայից եւ փակել մեքենայի բեռնախցիկը:

Նույն այդ տեղեկություններով, վիճաբանություն ու քաշքշուկ է սկսվել վարորդի ու սահմանապահների միջեւ, վարորդն էլ զանգահարել է աներորդուն՝ Կ. Շիվանյանին եւ կանչել մաքսակետ՝ օգնության: Երբ վարորդի աներձագը ժամանել է «դեպքի վայր» եւ հետաքրքրվել, թե ինչ է տեղի ունենում, սահմանապահները՝ 15 հոգի, դրսում նրան դաժան ծեծի են ենթարկել, ապա գրկելով տարել մաքսակետից ներս եւ շարունակել դաժան ծեծի ենթարկել՝ աշխատասենյակից աշխատասենյակ տեղափոխելով:

Ծեծից հետո տղամարդն իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով վնասել է սահմանապահներից մեկի կոկորդը, վերջինս, սակայն թեթեւ քերծվածք է ստացել: Նրան համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել: Սահմանապահների կողմից դաժան ծեծի ենթարկվելու հետեւանքով տղամարդը մարմնական բազմաթիվ վնասվածքներ է ստացել: Ի դեպ, ծեծկռտուքին բազմաթիվ անձինք են ականատես եղել:

Այժմ կա հարուցված քրեական գործ՝ սակայն ոչ թե ԱԱԾ-ականների գործողությունների փաստով, այլ նրանցից մեկի նկատմամբ բռնություն գործադրելու: Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր զրույցում ասաց, որ տվյալ անձին (Կ. Շիվանյանին) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողակ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD394400
EUR414426
RUR4.174.37
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր