Դեպի վեր

Դեղատներից առանց դեղատոմսի կարելի է գնել հոգեներգործուն դեղեր

hetq.am10/23/2017, 5:45

Դեղատներից առանց դեղատոմսի կարելի է գնել հոգեներգործուն դեղեր


Մայրաքաղաքի որոշ դեղատներից ազատ վաճառքով կարելի է գնել օրենքով արգելված դեղամիջոցներ։

Կառավարությունը 2003 թվականին սահմանել է որոշ տեսակի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառությունը սահմանափակող և արգելող ցանկ։ Այդ որոշումով սահմանվել են դեղամիջոցներ, որոնք վաճառվում են միայն բժշկի նշանակած դեղատոմսով։ Այս դեղամիջոցների ազատ վաճառքը արգելվել է, քանի որ դրանք օգտագործում են նաև թմրամոլները։

Սակայն կառավարության այս որոշումը և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված տուգանքը չի խանգարում դեղատներին, որ վաճառեն դրանք։

Օրինակ՝ 2010թ-ին կառավարությունը որոշեց դեղատոմսով վաճառվող դեղամիջոցների ցանկում ավելացնել նաև «Թիանեպտին» («Կոաքսիլ»), «Տրոպիկամիդ», «Պրեգաբալին» («Լիրիկա») և «Սեդալգին» դեղերը, որոնց ազատ վաճառքը դեղատներում արգելվեց։

Մենք առանց դեղատոմսի երեք դեղատներում գնեցինք «Լիրիկա» և «Պրեգաբալին» հոգեներգործուն դեղամիջոցները։

«Պրեգաբալին»-ի ազատ վաճառքը կառավարությունը արգելել է այս տարվա օգոստոսի 3-ի որոշումով։ («Պրեգաբալին»-ը հակաէպիլեպտիկ, հակացնցումային դեղ է, որը կիրառվում է նեյրոպաթիկ ցավի, էպիլեպսիայի բուժման համար, իսկ մեծահասակների մոտ՝ ընդհանուր անհագստության խանգարումների դեպքում):

Որոշման նախագծում ասվում է՝ ոստիկանությունը բազմիցս ահազանգել է՝ պրեգաբալին պարունակող դեղերի չարաշահման դեպքերի վերաբերյալ` փաստելով, որ այն օգտագործվում է ոչ միայն նեյրոպաթիկ ցավերի հանգստացման կամ էպիլեպսիա հիվանդությունը բուժելու նպատակով, այլև կիրառվում է թմրամոլների կողմից:

Խոսենք թվերով

Վերջին 6 տարիներին հանրապետությունում տարեցտարի աճել է գրանցված թմրամոլների թիվը։ Եթե 2010թ.-ին Հայաստանում պաշտոնապես գրանցված էր 2689 թմրամոլ, ապա 2016թ.-ին այդ թիվը հասել է 6010-ի։ Այս վիճակագրությունը կատարվում է առողջապահության նախարարության «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն»-ի կողմից։

Հստակ չենք կարող նշել, թե պաշտոնապես գրանցված թմրամոլները թմրամիջոցի օգտագործման որ «եղանակն» են օգտագործում, քանի որ նախարարությունը առանձնացված վիճակագրություն չի վարել։

Ըստ վիճակագրության` վերջին վեց տարիներին հանրապետությունում պաշտոնապես գրանցված թմրամոլների մեծամասնությունը 28-49 տարեկան է։ Պաշտոնապես գրանցված թմրամոլների շարքում նաև մեծ է եղել 50-64 տարիքային խմբի անձանց թիվը։

Ինչպես է եղել թմրամիջոցների և հոգեներգործուն դեղամիջոցների ապօրինի շրջանառությունն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր