Դեպի վեր

«Հայաստանը՝ պառակտվող քաղաքակրթությո՞ւն». Արմեն Աշոտյան

168.am07/12/2019, 1:36

«Հայաստանը՝ պառակտվող քաղաքակրթությո՞ւն». Արմեն Աշոտյան

2018 թվականի իշխանափոխությունից հետո հաճախ է խոսվում հասարակության պառակտման մասին: Իրոք, նման փոթորկալից իրադարձությունները օբյեկտիվորեն չէին կարող իրենց հետքը չթողնել հանրային կյանքի դրսևորումների և հասարակության սոցիոլոգիական կառուցվածքի վրա:

Հայաստանի ներքին քաղաքական կյանքում իրական քաղաքական բևեռվածություն հաճախ է եղել: Հայ հասարակությունը անոդ vs կատոդ սկզբունքով տարբեր ուժգնությամբ բևեռացված էր և 1996-ին, և 1998-ին, և 2003-ին, և մասամբ՝ 2013-ին: Իսկ 2008 թվականի քաղաքական ցնցումը և առաջացած անջրպետները նախադեպը չունեին մեր նորագույն պատմության մեջ:

Սակայն այն, ինչ 2018 թվականի ապրիլից այս կողմ կատարվում է մեր երկրում, լոկ հետցնցումային քաղաքական տարանջատումներ չեն, և սրանով են այսօրվա իրողությունները տարբերվում նախորդներից և դառնում առավել վտանգավոր:

Ի՞նչ է կատարվում այսօր: Իմ կարծիքով, բոլոր նախորդ քաղաքական բևեռացումները ունեին բացառապես քաղաքական իմաստ և նշանակություն: Լևոնականներն ու վազգենականները, քոչարյանականներն ու դեմիրճյանականները, սարգսյանականներն ու լևոնականները իրենց սոցիալ-կենցաղային մշակույթում, իրենց մտածելակերպի արքետիպերում հիմնականում ընդհանրական էին, նույնական:

Առկա պոլյարիզացիաները բացառապես քաղաքական էին և չէին առնչվում մտածելակերպային, ազգային, ավանդական և պատրիարքալ հիմքերին: Հայ հասարակությունն իր պետականաշինության վերևի հարկերում բաժանված լինելով ըստ քաղաքական ճաշակի և նախընտրությունների, իր բազիսում, իր հիմնահարկում և ֆունդամենտում ուներ իր անցյալի, իր արժեհամակարգի, իր սոցիալ-կենցաղային մշակույթի համընդհանուր չգրված, սակայն խորը արմատավորված ալգորիթմներ:

Լևոնականներն ու վազգենականները, քոչարյանականներն ու դեմիրճյանականները, սարգսյանականներն ու լևոնականները՝ բոլորը, վերջիվերջո, «միջին վիճակագրական հայեր» էին:

Այն, ինչի ականատեսն ենք այսօր մենք, իր էությամբ ամբողջությամբ այլ երևույթ է և շատ ավելի խորն է, քան պարզապես քաղաքական հիմքով հասարակության շարունակվող տրոհման գործընթաց: Ես հակված եմ կոչել այսօրվա իրավիճակը «քաղաքակրթական պատռվածք»: Հետիշխանափոխական Հայաստանում «բարի-չար», «լավ-վատ», «ճիշտ-սխալ» կոորդինատային առանցքներում առաջացել են ճգնաժամային ճողվածքներ:

Գաղտնիք չէ, որ կայացած...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր