Դեպի վեր

Թավշյա ուղեղները՝ կոտրած տաշտակի առաջ

7or.am07/16/2019, 2:24

Թավշյա ուղեղները՝ կոտրած տաշտակի առաջ

Թավշյա ուղեղները՝ կոտրած տաշտակի առաջ

Երբ վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը՝ հայտնի իր անհավասարակշիռ, խիստ էմոցիոնալ, հաճախ տրամաբանության և հոգեբանության բոլոր նորմերից դուրս եկող կեցվածքով, մայիս ամսին իր «հեղափոխական» ամբոխին կոչ արեց փակել դատարանների մուտքերն ու ելքերը, նա մոռացել էր, որ սա 21-րդ դարն է: Դար, որը քաղաքակրթության, օրինապաշտության, ժողովրդավարական սկզբունքների դար է՝ համենայն դեպս, գոնե Եվրոպայի համար:

Մեր օրերի քաջնազար-վարչապետն իր բորբոքված ուղեղով այդ պահին ոչ մի կարևորություն չտվեց միջազգային հանրության և մասնավորապես Եվրամիության արձագանքին: Թե՞ նրան թվաց, որ այդ արձագանքը չի լինելու, և որ եվրոպացի պաշտոնյաների համար էլ է ինքը փրկիչ, կոռուպցիայի դեմ պայքարի ասպետ և կամ երկրորդ Քրիստոս, ինչպես իրեն ընդունում են տեղական զոմբի-զանգվածի ներկայացուցիչները:

Փաշինյանը սխալվեց իր հաշվարկներում: Եվրախորհուրդը, ավելի կոնկրետ Վենետիկի հանձնաժողովն իր լիագումար նիստում արեց իր իրավաքաղաքական հայտարարությունը և դրանով դաստիարակչական մեծ ապտակ հասցրեց վայ-հեղափոխական «առաջնորդին»:

Հետաքրքրականն այն է, որ եվրոպացիների ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ Փաշինյանը կոչ էր արել իր համախոհներին՝ հարձակվել դատարանների շենքերի վրա հենց ա՛յն բանից հետո, երբ դատավոր Վարդան Գրիգորյանը Արցախի երկու նախագահների անձնական երաշխավորությամբ փոխեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Սա նշանակում է, որ Վենետիկի հանձնաժողովը փաստացի ճանաչում է Ռոբերտ Քոչարյանին որպես քաղբանտարկյալ, թեև այդ մասին ուղիղ տեքստով չի արտահայտվում:

Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Վենետիկի հանձնաժողովը Փաշինյանի կոչով դատարանները շրջափակելն ու վեթթինգի անհրաժեշտության մասին զրույցները փաստորեն համարել է հակասահմանադրական: Այդ է վկայում հայտարարության հետևյալ մասը. «Հանձնաժողովի նախագահը (Բուքիքիոն) վարչապետին ուղղված իր նամակում, թեև ընդունեց, որ կա անվստահություն դատարանների նկատմամբ, սակայն ՊՆԴԵՑ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր