Դեպի վեր

Նունե Եսայանը գործիքներ նվիրեց Գյումրու երաժշտական դպրոցին

armenpress.am08/25/2019, 9:42

Նունե Եսայանը գործիքներ նվիրեց Գյումրու երաժշտական դպրոցին

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Գյումրու օր» տոնակատարությունների շրջանակներում ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը երաժշտական գործիքներ նվիրեց Գյումրու թիվ 1 երաժշտական դպրոցին: Քաղաքի օրվա տոնակատարությանը մասնակցելու նպատակով առաջարկված գումարը երգչուհին ծախսել է Հայաստանի ամենաառաջին՝ Նիկողայոս Տիգրանյանի անունը կրող երաժշտական դպոցին երաժշտական գործիքներ գնելու նպատակով: Ձեռք բերված 9 գործիքները՝ ինչպես փողային, այնպես էլ լարային, երգչուհին անձամբ հանձնեց երաժշտական դպրոցին:

«Երգչուհին առանց մեկ վայրկյան մտածելու միացավ այս նախագծին: Մարդն, ով գիտակցում է երաժշտական գործի և մշակութային կյանքի զարգացման կարևորությունը, անվարան ու առանց մտածելու ասում է՝ այո՛, և պատրաստ է անվճար երգել Գյումրիում ՝ հանուն այն երեխաների, ովքեր սովորում են թիվ 1 երաժշտական դպրոցում»,-շնորհակալություն հայտնելով երգչուհուն՝ նշեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը, ում առաջարկով էլ երգչուհին համաձայնել էր մասնակցել նախաձեռնությանը:

«Գյումրին իմ մանկության քաղաքն է: Այստեղ են ապրում իմ մորաքույրներն ու ընկերուհիները: Սա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր