Դեպի վեր

ԼՂ հարցով ռազմական մտադրությունները չեն փոխվել․ Վլադիմիր Եվսեև

7or.am02/11/2019, 6:54

ԼՂ հարցով ռազմական մտադրությունները չեն փոխվել․ Վլադիմիր Եվսեև

ԼՂ հարցով ռազմական մտադրությունները չեն փոխվել․ Վլադիմիր Եվսեև

«Դրական է, երբ ակտիվանում են խոսակցությունները խաղաղության մասին, բայց խաղաղությանը նախապատրաստվելը ենթադրում է կոնկրետ և մինիմալ գործողություններ»,-այս մասին 168․am-ի հետ զրույցում ասել է ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին և վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կոշտացած հռետորաբանությանը, դրա հետևանքներին:

Վլադիմիր Եվսեևն արձանագրել է, որ դեռևս ռազմատենչ հռետորաբանություն չկա կողմերի մոտ, պարզապես նրանք վերահաստատել են կարգավորման գործընթացի վերաբերյալ իրենց ավանդական դիրքորոշումները, ինչը վերջին ամիսներին տեղի ունեցող ոչ պաշտոնական հանդիպումների պատճառով՝ թե՛ Ադրբեջանում, և թե՛ Հայաստանում կասկածի տակ էր հայտնվել հասարակության կողմից: Նրա խոսքով, Հայաստանում առավելապես, քանի որ իշխանությունները նոր են, ում դիրքորոշումը դեռևս լիովին պարզ չէ հասարակության համար:

«Իսկ մենք գիտենք, թե այս հակամարտության ուղղությամբ հակամարտող երկրների իշխանությունների դիրքորոշումը ներքաղաքական դաշտում որքան առանցքային նշանակություն ունի և որքան նուրբ հարց է հակամարտող երկրներում:

ՀՀ իշխանությունների դիրքորոշումն անորոշ էր, ինչը սկզբնական շրջանում ակնառու էր փորձագետների համար, այնուհետև սկսեց խնդիր դիտարկվել նաև հասարակության կողմից, ուստի ՀՀ իշխանությունները` վարչապետն ու նախարարը, վերահաստատեցին իրենց դիրքորոշումը և արձագանքեցին կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմի քայլերի վերաբերյալ մի շարք մեղադրանքներին:

Ըստ իս, տեսնում ենք գործընթաց, որի ընթացքում քննարկվում են ինչ-ինչ կարևոր հարցեր, սակայն որոնք, ըստ իս, չեն ունենա դրական հետևանքներ, քանի որ չի երևակվում քաղաքական երկխոսություն, թեև ձեռք բերվեց օպերատիվ կապի համաձայնությունը, և միջնորդների հետ նախարարները համաձայնեցված աշխատ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD475.75477.25
EUR527533
RUR7.397.5
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր