Դեպի վեր

Լավրովը ԼՂ գոտում հրադադարի պահպանման վերահսկողական մեխանիզմների շուտափույթ համաձայնեցման հույս է հայտնել

armenpress.am10/19/2020, 11:54

Լավրովը ԼՂ գոտում հրադադարի պահպանման վերահսկողական մեխանիզմների շուտափույթ համաձայնեցման հույս է հայտնել

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել առաջիկա օրերին համաձայնեցված տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողական մեխանիզմները: Այս մասին Լավրովը հայտարարել է հոկտեմբերի 19-ին Մոսկվայում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսում:

«Որպեսզի հրադադարն աշխատի, անհրաժեշտ է հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմների ներդրումը: Մենք դրանում համոզվել ենք երկու փաստաթղթերի ընդունումից հետո, որոնք թույլ չտվեցին փոխել իրավիճակը գետնի վրա: Մենք այդ ուղղությամբ ակտիվ աշխատում ենք, առաջին հերթին մեր պաշտպանության նախարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ: Հույս ունեմ, որ ամենամոտ ժամանակահատվածում կհամաձայնեցվի նման մեխանիզմը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը:

Նրա համոզմամբ՝ ԼՂ հակամարտության գոտում ամենագլխավորը առճակատման հռետորաբանության անհապաղ դադարեցումն է, ինչպես կողմերի միջև, այնպես էլ պատասխանատու միջազգային խաղացողների մակարդակով: «Սա մեծ ջանքեր չի պահանջում»,-նկատել է Լավրովը՝ նշելով, որ հաջորդ անհրաժեշտ քայլը, որը պետք է կիրառել առճակատման հռետորաբանության դադարեցման հետ միաժամանակ ռազմական գործողությունների, քաղաքացիական օբյեկտներին հարվածների դադարեցումն է: «Սրանք այն պահանջներն են, որոնք ներառված են և Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարության մեջ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, և Մոսկովյան փաստաթղթում, որը համաձայնեցրել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր