Դեպի վեր

Նաիրա Զոհրաբյան. Դիմակի գները չկարգավորելու դեպքում երկրում սոցիալական լարվածություն կսկսվի

b24.am05/25/2020, 11:36

Նաիրա Զոհրաբյան. Դիմակի գները չկարգավորելու դեպքում երկրում սոցիալական լարվածություն կսկսվի

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է՝ կորոնավիրուսային իրավիճակում դիմակ ներմուծող կամ արտադրող ընկերությունները գերշահույթով են աշխատում, նա պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում խնդրի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զոհրաբյանն այս մասին ասաց Ազգային ժողովում «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» խորագրով խորհրդարանական լսումներում:

Զոհրաբյանը նկատեց՝ ամենահեշտ բանն է ասել, թե որևէ հարց որևէ կառույցի մանդատի մեջ չի մտնում, իրավասության շրջանակում չէ և փորձել այդ ձևով ձերբազատվել կարևորագույն, լրջագույն խնդիրներից: Դիմելով տնտեսական մրցակցութան պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավարին՝ նա ասաց. «Եկեք ընդլայնենք ձեր մանդատը, որպեսզի դուք կարողանաք օրենքով «ականջից բռնել» այն տնտեսավարողներին, որոնք փորձում են այս ֆորսմաժորային իրավիճակում ստանալ մուլտիպլիկատիվ էֆկետով անբարո գերշահույթեր»:

Նրա կարծիքով՝ այն ժամանակ, երբ մոնոպոլիստները դեղատներին մատակարարում էին դիմակներ, և դիմակները վաճառվում էին 20-30 դրամով, նրանք վստահաբար որևէ մեկին լավություն չէին անում: «Նրանք կրկին ունեին իրենց գերշահույթները, իսկ հիմա ունեն հարյուրապատիկ ավել գերշահույթենր: Եվ փետրվարից սկսած դուք ժամանակ ունեիք նրանցից պահանջելու հաշվետվություն, նաև պատասխանատվություն՝ այս անոմալ գերշահույթների համար»,- ասաց Զոհրաբյանը՝ դիմելով ՏՄՊՊՀ նախագահ Գ. Գևորգյանին:

Պատգամավորը նաև որակի համեմատություն է արել: Նախկինում 20-30 դրամով վաճառվող դիմակները , ըստ Զոհրաբյանի, շատ ավելի որակյալ էին, քան հիմա վաճառվողները: Զոհրաբյանի կարծիքով՝ դրանք շատ անորակ են, և ինքը նույնիսկ դրանց վտանգազերծիչ ֆունկցիա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր