Դեպի վեր

Գյումրիում անօթեւան 11 ընտանիք տեղափոխվեց սոցիալական բնակարան

hetq.am08/22/2017, 6:25

Գյումրիում անօթեւան 11 ընտանիք տեղափոխվեց սոցիալական բնակարան


Այսօր, Գյումրիում շահագործման հանձնվեցին առաջին սոցիալական բնակարանները՝ նախատեսված տնակներում եւ վթարային շենքերում ապրող միայնակ, անժառանգ ծերերի համար: Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցում գտնվող կիսակառույցներից մեկը «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի, ամերիկահայ բարերարներ տեր եւ տիկին Սեփեջյանների եւ Գյումրու քաղաքապետարանի ներդրման շնորհիվ վերակառուցվել էր 3 հարկանի շինության՝ 11 բնակարանով:

Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանի միջեւ դեռեւս 2016թ-ի հուլիսի 6-ին էր համագործակցության հուշագիր ստորագրվել, որով հիմք էր դրվել «Գյումրին առանց տնակների» ծրագրի շրջանակներում սոցիալապես անապահով ընտանիքներին պետական բնակարաններ հատկացնելու նախաձեռնությանը :

Մեկ տարի առաջ, «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանը «Հետք»-ին տված հարցազրույցում նշել էր, որ պատրաստվում են կառուցել 12 մեկսենյականոց բնակարան, ծրագրի արժեքն էլ տատանվելու էր 72-75 մլն դրամի սահմաններում: Մեկ ու կես հարկը նորակառույց եռահարկի վերածելու ընթացքում ծախսվել է 100 մլն դրամ, որից 15մլն-ը քաղաքապետարանի ներդրումն էր, բնակարանների թիվն էլ մեկով պակասել էր՝ ի հաշիվ մեկ հատ 3 սենյականոցի:

Ռուբեն Սանոյանը

«Կյանքը ցույց տվեց, որ նման որոշումն արդարացված էր,-մեկնաբանում է փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը,-այդ մեկ երեքսենյականոցը մենք հատկացրեցինք Ղանդիլյան փողոցում օգոստոսի 7-ին թիվ 21 շենքի ներսում տեղի ունեցած ինքնափլուզման հետեւանքով անօթեւան մնացած երկու ընտանիքներից մեկին, որ բաղկացած էր 6 անձից ու շատ անմխիթար պայմաններում էր ապրում»:

Քաղաքապետարանում բնակարանների բաշխման եւ ծրագրին համապատասխան բնակիչների ընտրության նպատակով ձեւավորվել էր հանձնաժողով փոխքաղաքապետի գլխավորությամբ: Ռուբեն Սանոյանն ասում է, որ սկզբում իրենք բավական խիստ չափորոշիչներ էին սահմանել՝ մտածելով, որ Գյումրիում շատերը կհամապատասխանեն այդ պահանջներին: Շահառուն պետք է պարտադիր ունենար անօթեւանի կարգավիճակ, բնակվեր տնակում, լիներ միայնակ ծեր, չունենար ժառանգ եւ որեւէ սեփականություն:

«Պարզվեց, որ մեր նկատառումներն այնքան էլ չէին համապատասխանում իրականությանը, որովետեւ մեր ստացած ընդամենը 4 դիմումները բավարարեցին այդ պահանջներին,-ասում է Ռուբեն Սանոյանը,-այդ 4 շահառուին հանձնաժողովն անմիջապես հավանություն տվեց, հետո արտահերթ եւս երկու ընտանիքի դիմումները բավարարեցինք քաղաքապետի հրահանգով, ովքեր դարձել էին անօթեւան շենքի փլուզման պատճառով, իսկ մնացած 5 բնակարանի համար վիճականություն ենք անցկացրել»:

Պահանաջվող չափորոշիչները մեղմելուց հետո քաղաքապետարանը ստացել էր 33 դիմում, որից 10-ն ընդհանրապես չէր համապատասխանել սահմանված չափանիշներին: Հետագայում դիմումատուներից 5-ը հրաժարվել էին մասնակցել ծրագրին: Հրաժարման պատճառներից մեկն էլ եղել էր այն, որ բնակարանը չէր տրվելու սեփականության իրավունքով: Ցուցակում գտնվող մնացած 12 դիմումատուներից երջանիկ 5 բնակարանատեր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր