Դեպի վեր

Այս գիրքը հերոսի վերելքի մասին է…դեպի առասպել ու լեգենդ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

newmag.am09/18/2019, 4:18

Այս գիրքը հերոսի վերելքի մասին է…դեպի առասպել ու լեգենդ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

newmag-ը հրատարակել է «Մուհամեդ Ալի. Աշխարհի արքան» սպորտային բեսթսելլերը: Այն ներկայացնում է Ալիի անցած ճանապարհը՝ Լուիսվիլի, Կենտուկիի մարզադահլիճներից մինչև Սոնի Լիստոնի և Ֆլոյդ Պատերսոնի հետ պատմական մրցամարտեր: Սպորտային բեսթսելլերի վրա աշխատանքը տևել է ավելի քան մեկ տարի։ Այն հայերեն թարգմանել է Լիանա Զաքարյանը: Սա թարգմանչի՝ սպորտային գրականություն թարգմանելու 4-րդ աշխատանքն է: Մինչև այդ նա թարգմանել էր newmag-ի հրատարակած «Ռոնալդու», «Մեսիի» և «Նեյմար» գրքերը: «Ի տարբերություն նախորդների, որը ֆուտբոլային բովանդակություն էր հիմնականում, այստեղ արդեն բռնքամարտին վերաբերող բովանդակություն, տերմինաբանություն, փաստեր և այլն, որը նախապես պետք է ուսումնասիրել՝ հայերեն ճիշտ վերաձևակերպելու համար: Հայերեն բովանդակությունը բռնցքամարտի վերաբերյալ շատ քիչ էր: Այս առումով բարդ էր», – ասել է գրքի թարգմանիչ Լիանա Զաքարյանը Այս գրքի թարգմանությունը Լիանա Զաքարյանի համար սպորտի նոր աշխարհ բացահայտելու հնարավորություն էր: Ուսումնասիրել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի կենսագրությունը, դիտել նրա բոլոր մենամարտերը: Գրքում մանրամասն նկարագրվում է Ալիի առաջին մենամարտը, ռինգում նրա հաջող հարվածներն են ու թե ինչպես հաղթեց Սոնի Լիսթոնին: «Քանի որ Լիսթոնը չէր կարող հաղթել Ալիին, այնպես անում, որ Ալիի աչքերին թույն են քսում, որ մարտի կեսից Ալին չկարողանա կռվել ու պարտվի: Այս տեսարանը շատ սիրուն նկարագրվում է, թե ինչպես են մարզչի հետ միասին հաղթահարում և ի վերջո Ալին հաղթում է», – ասել է գրքի թարգմանիչ Լիանա Զաքարյանը newmag-ում կարդացեք. «Այս գրքում կբացահայտեք ամերիկյան ժուռնալիստիկայի էտալոնը». Գրիգոր Ավետիսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) «Սա նախևառաջ պատմություն է տղամարդու մասին». Գնել Նալբանդյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) «Մենք բոլորս երազում էինք պարել ռինգում Ալիի պես». Գնել Նալբանդյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ալիի մասին գրքերը շատ են, սակայն ոչ ոք չի կարողացել Դեյվիդ Ռեմնիքից ավելի վառ, դրամատիկ ու խորապես նկարագրել Ալիին և նրա ժամանակաշրջանը: Գրքի խմբագիր Գնել Նալբանդյանի խոսքով, սա գիրք է ռասսայական խտրականության և դրա դեմ Ալիի պայքարի մասին: Ալին 60-ականներին դարձավ սեգրեգացիայի դեմ պայքարի ամենաբարձր ձայներից մեկը: «Ամերիկյան իրականությունը հնչում է հայկանան նրբերանգներով, էդ իհարկե չի նշանակում, որ տերմինները մենք փոխել ենք և հայացրել, ամենևին, որոշներ տերմիններ բնականաբար պահպանել ենք, խոսքը զուտ սպորտային, զուտ բռնքամարտյին տերմինների մասին է, օրինակ ասենք, «օպերկոտները», դրանք բնականաբար պահպանել ենք, կամ «գոնգը», պահպանել ենք, կարող էինք փոխել «զանգը խփեց», բայց մենք պահպանել են...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր