Դեպի վեր

2020 թ. պետք է ցրվի պառլամենտն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն. Էդուարդ Շարմազանով

yerkir.am12/16/2019, 10:12

2020 թ. պետք է ցրվի պառլամենտն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն. Էդուարդ Շարմազանով

«Փաշինյանն իր բոլոր ընդդիմախոսներին հակահեղափոխական է համարում: Հիմա էլ ՀՀԿ-ից անցել է ՀՅԴ-ին: Սկսել է դաշնակցությանը հին ու նորի, դրսի ու ներսի բաժանել: Երկու երիտասարդ են գտել, առավոտից երեկո Հ1-ում են պահում, որ իրենց ուզածը լսեն: Նախկինում ՀՀԿ-ին էր անվանում զրո քաղաքական ուժ ունեցող կառույց, հիմա՝ ՀՅԴ-ին: Բա, եթե զրո են, ինչու՞ են առավոտից երեկո այդ «զրո» քաղաքական ուժերի մասին խոսում»,– Yerkir.am-ի հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին, նրա վարած քաղաքականությանն ու քաղաքական թիմին, ասաց ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը:

Նա գտնում է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական թիմը նեոբոլշևիկյան է և զբաղված է շատ վտանգավոր քաղաքականությամբ, որը կարող է ՀՀ-ին ծանր իրավիճակում դնել:

«Վարչապետ Փաշինյանը դեմ է դուրս եկել պատգամավոր Փաշինյանին: Պատգամավոր Փաշինյանն ասում էր՝ կարմիր գծեր չպետք է լինեն, արգաչափեր չպետք է լինեն, պարտադիր կուտակային չպետք է լինի, բայց վարչապետ դառնալուց հետո պաշտպանեց այդ բոլորը: Պատգամավոր Փաշինյանը դեմ էր ՀԱՊԿ-ին, հիմա ՀԱՊԿ-ը գովաբանում է: Պատգամավոր Փաշինյանը պնդում էր, որ Հայաստանի Հանրապետությունը շանտաժի միջոցով է ինտեգրվել ԵԱՏՄ-ին, բայց հիմա գնում է նիստերին ու հայտարարում, որ ամեն ինչ շատ լավ է: Պատգամավոր Փաշինյանն արտաբյուջեն անվանում էր կոռուպցիա, բայց հիմա թաքուն պարգևատրում է իր թիմակիցներին: Պատգամավոր Փաշինյանը մշտապես դեմ է եղել պետական վարկառությանը, բայց այսօր ինքն է նոր վարկ վերցնում: Պատգամավոր Փաշինյանը դեմ էր ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններին, այսօր շնորհակալությունների շարք է շռայլում նրանց»- պարզաբանում է նա:

Շարմազանովն անդրադարձավ նաև ԿԳՄՍ նախարարության վարած քաղաքականությանն ու հատկապես «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նրա կարծիքով՝ դա անթույլատրելի քաղաքականություն է և ուղիղ հարված՝ մեր պետականությանը: Նա նաև պնդում է, որ այս կառավարության ծրագրում հայագիտության մասին խոսք չկա, որն ամենաշատն է անհանգստացնում իրեն:

«Երբ ես հայտարարում էի, որ այս իշխանության համար հայագիտությունը երկրորդական է, նրանք հակադարձում էին, թե՝ սաբոտաժ եմ անում: Հիմա տեսա՞ք, որ ես ճիշտ էի: Ես առաջինն եմ եղել, չեմ ասում առաջիններից մեկը, այլ՝ առաջինը, ով դեռ 2018 թ. Ազգային ժողովում, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, Փաշինյանի ու ԿԳՄՍ նախարարի ներկայությամբ հարց է բարձրացրել այդ մասին: Ես հիմնավորել եմ, թե ինչու պետք է եկեղեցու պատմության, լեզվի, գրականության ու հայոց պատմության, ինչպես նաեւ ռազմագիտության դասաժամերը պարտադիր անցկացվեն», - նշում է նա:

Շարմազոնվը դրական է նայում ուսանողական-երիտասարադկան շարժումն՝ ուղղված ԿԳՄՍ նախարարի վարած քաղաքականության դեմ՝ ընդգծելով նաև, որ պայքարը պետք է ծավալվի, ընդարձակվի, և ողջ կառավարության ու վարչապետի հրաժարականի պահանջ պետք է դրվի, որովհետև դա, ինչպես հայտնել է վարչապետը, կառավարության ծրագիրն է:

«Ես ողջունում եմ համալսարանի ուսանողների ու ՀՅԴ երիտասարդների, առահասարակ ազգային դիմագիծ ունեցողների ընդվզումը, որովհետեւ դա մաքուր գաղափարական պայքար էր, առանց քաղաքական հետին մտքերի: Բայց խնդիրն այստեղ Արայիկ Հարությունյանը չէ, նրա փոխարեն կարող է մեկ ուրիշը լինել, խնդիրը Նիկոլ Փաշինյանն է: Նա ուսանողների հետ հանդիպման ժամանակ, ԿԳՄՍ շենքի մոտ, իր պաշտպանության տակ է առել Արայիկ Հարությունյանին: Իհարկե, Արայիկ Հարությունյանը բացասական առումով դերակատարություն ունի այստեղ, բայց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ դա կառավարության որոշումն է, հետևաբար պետք է պահանջել ո՛չ միայն Արայիկ Հարությունյանի, այլև վարչապետի ու ամբողջ կառավարության հրաժարականը»:

Նա վստահաբար պնդում է՝ 2020 թ. պետք է ցրվի պառլամենտն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, որովհետև 3/5-րդը գտնվում է Նիկոլ Փաշինյանի վերհսկողության տակ, վերջինս էլ անում է այնպես, ինչպես ուզում է:

Շարմազանովը վիրավորական է համարում վարչապետի քաղաքականությունը, ավելին՝ նա գտնում է, որ հաճախ Փաշինյանն ուղղակի ծաղրում է ժողովրդին.

«Վարչապետը կառավարության նիստի ժամանակ հարց է բարձրացնում, թե՝ Սորբոնում սովորող ուսանողի համար հայերենը պարտադի՞ր է: Դա ի՞նչ հարց է, ինչպե՞ս կարելի է նման հարց բարձրացնել ու մանիպուլացնելով՝ ձեռք առնել ժողովրդին: Այստեղ, առաջին հերթին, խոսքը գնում է պետության և կառավարության վերաբերմունքի մասին, այդ ինստիտուտներն ի՞նչ վերաբերմունք ունեն հայագիտության հանդեպ, կամ Սահմանադրության մեջ մենք ի՞նչ դեր ենք տվել հայ եկեղեցուն: Ի՞նչ է նշանակում ընտրության իրավունքը տալ բուհերին, իսկ պետությունն այդտեղ անելիք չունի՞: Եթե սա հանդուրժենք, վաղը դպրոցներին ինքնավարություն կտան՝ որոշելու, հայագիտական առարկաները պե՞տք են, թե՞ ոչ: Բա պետությունն ինչի՞ համար է: Իհարկե այդ առարկների ուսուցանումը բարեփոխման կարիք զգում են, բայց բ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր