Դեպի վեր

«Շնորհավոր նոր տարիֆ». Ucom ընկերությունը Unity տարիֆով կմիավորի ֆիքսված և շարժական կապի ծառայությունները

armenpress.am12/1/2021, 11:54

«Շնորհավոր նոր տարիֆ». Ucom ընկերությունը Unity տարիֆով կմիավորի ֆիքսված և շարժական կապի ծառայությունները

Ucom ընկերությունը Unity տարիֆով կմիավորի թե՛ ֆիքսված, թե՛ շարժական կապի ծառայությունները: Միանալով Unity տարիֆներին՝ բաժանորդները յուրաքանչյուր ամիս կարող են ստանալ մինչև 400 Մբ/վրկ արագությամբ տան ինտերնետ, մինչև 6 000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար, Super Wi-Fi սարք և հատուկ սակագնով մինչև 4 հավելյալ Unity Super SIM-քարտեր՝ նոր տարիֆն ամբողջ ընտանիքով վայելելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը Ucom-ի գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանն ասաց, որ նոր առաջարկն աննախադեպ է:

Արինա Առուստամյան Արա Խաչատրյան Արինա Առուստամյան Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

«Առաջին անգամ Ucom-ը իր բաժանորդներին ու հաճախորդներին ներկայացնում է կոնվերգենտ ծառայություն: Մեկ տարիֆը ներառում է մի քանի ծառայություն: Unity ծառայությունն ունի ինտերնետ, որի սահմաններն ընդլայնվել են. տրամադրելու ենք մինչև 400 Մբ/վրկ արագություն: Կարևոր են նաև հեռուստաալիքները: Առաջարկության մեջ ներկայացված են 200-ից ավելի հեռուստաալիք և նոր տեխնոլոգիաներ, որոնք ենթադրում են 6-րդ սերնդի Wi-Fi և այլ սարքավորումներ, որոնք գրեթե տասն անգամ ավելի արագ են, մի քանի անգամ ավելի հասանելի և ավելի կայուն: Այս ամենին միանում է նաև շարժական կապը, որը ենթադրում է անսահմանափակ ինտերնետ և շատ րոպեներ»,- պատմեց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Level Up սակագնային ծառայությամբ պայմանավորված՝ ընկերությունը չի հասցնում սպասարկել հաճախորդներին, և հերթերը շատ են, իսկ Unity ծառայությունն ավելի գրավիչ է, ինչը ևս ենթադրում է, որ սպասարկման կենտրոններում հերթեր կգոյանան: Հերթերից խուսափելու նպատակով Ucom-ը մեծացրել է սպասարկման ծավալները և ընդլայնել ցանցի հնարավորություններն ու թարմացրել դրանք:

Ընկերության կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանն էլ, ներկայացնելով ծառայության առավելությունները, ընդգծեց, որ նոր առաջարկը ենթադրում է սակագնային փաթեթների շարք: «Ամեն առաջարկ ներառում է և՛ բջջային կապի, և՛ ֆիքսված կապի ծառայությունները: Կան երկուսը մեկում, երեքը մեկում, չորսը մեկում փաթեթներ: Խոսքը ծառայությունների քանակի մասին է՝ շարժական կապ, ֆիքսված տան ինտերնետ, հեռուստատեսություն և ֆիքսված հեռախոսակապ: Մենք մի քանի անգամ բարձրացրել ենք ֆիքսված ինտերնետի արագությունը, բջջային կապն ավելացել է բոլոր առաջարկներում»,- շեշտեց Առուստամյանը:

Ընտրելով ամենահարմար տարիֆը՝ ամսական ընդամենը 8 000-20 000 դրամի շրջանակում, բաժանորդները ոչ միայն հնարավորություն ունեն ստանալու անսահմանափակ ինտերնետ և շատ րոպեներ, այլև տան ամենաարագ ինտ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր