Դեպի վեր

««Ոչ»-ի գրագետ աշխատանքի դեպքում «Այո»-ն պարտվելու է». Արմեն Բադալյան (Video)

slaq.am02/21/2020, 6:12

««Ոչ»-ի գրագետ աշխատանքի դեպքում «Այո»-ն պարտվելու է». Արմեն Բադալյան (Video)

168.am-ը գրում է․

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ երբ իշխանությունները «Այո»-ի շտաբն էին ձևավորում, միգուցե մտածում էին, թե «Ոչ»-ի շտաբը կձևավորեն քաղաքական ուժերը՝ ՀՀԿ, ՀՅԴ և այլն, որոնց դեպքում, ըստ նրա՝ հեշտ կլիներ սևի և սպիտակի բաժանել. «Հիմա այդ կոորդինատային համակարգը չկա, որովհետև «Ոչ»-ի շտաբը քաղաքական ուժեր չեն ձևավորել և չի ստացվում միանգամից փոխել այդ տեխնիկան»:

Նրա կարծիքով՝ այս քարոզարշավի հիմքում իշխանության կողմից դրվել է մանիպուլյացիոն տեխնոլոգիա. «Մանիպուլյացիոն տեխնոլոգիաներն ազդում են մարդկանց ոչ թե ռացիոնալ, այլ իռացիոնալ մտածելակերպի կամ վարքի վրա, սա նշանակում է, որ քանի որ «Ոչ»-ի շտաբը ղեկավարում են իրավաբաններ, իրավապաշտպաններ, դժվար է նրանց սևացնելը: Հատկապես, երբ այնտեղ կա փաստաբան, որը պաշտպանել է վարչապետին, երբ նա այն ժամանակվա իշխանությունների կողմից հալածվում էր, և դժվար է ասել, որ այդ փաստաբանը սև է: Երբ չի աշխատում պարզ սև ու սպիտակը, փորձում ես վիրտուալ սև ու սպիտակ դարձնել՝ հենց մանիպուլյացիոն տեխնոլոգիաների արդյունքում: Արդեն սկսում ես նշել, որ ՍԴ դատավորները հին իշխանության բաստիոն են, խանգարում են երկրի առաջընթացին՝ չնշելով, թե ինչ բարեփոխումներ ես բերել, որ նրանք էլ խանգարում են: Սկսում ես լուսանկարներ տպել՝ հին, ավերված ճանապարհ, և ասել, թե դա «Ոչ»-ն է, իսկ «Այո»-ն նոր, բարեկարգված ճանապարհ է: Այսինքն՝ դու փորձում ես մարդկանց վիրտուալ գիտակցության մեջ ՍԴ դատավորներին նույնականացնել հին իշխանության ներկայացուցիչների հետ»:

Հարցին՝ ՍԴ-ն քանդված և բարեկարգված ճանապարհների համար պատասխանատու չէ, ինչի մասին վստահաբար գիտի նաև Նիկոլ Փաշինյանը, hետևաբար՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը հասարակության կրթվածությունը, իմացությունն է ցածր գնահատում՝ տարածելով նման քարոզչանյութ, նա պատասխանեց. «Ոչ թե կրթվածությունը, այլ գիտակցությունը, որովհետև հասարակության այդ զանգվածի մեջ կան գիտությունների թեկնածուներ, դոկտորներ և այլն, բայց քաղաքական գիտակցությունն է ցածր: Նրանց անվանում են «պողոսներ», կամ որոշ գիտական անվանումներ կան՝ լյումպենացված զանգված, զոմբիացված զանգված, ցածր գիտակցություն ունեցող զանգված: Այո, դա ուղղված է հենց այդ ընտրազանգվածին, բայց խնդիրն այն է, թե այդ ընտրազանգվածի չափն արդյո՞ք 650 հազարի հիմա հասնում է»:

Հետաքրքրվեցինք՝ «Ոչ»-ի կողմնակիցները պնդում են, որ իրենք քարոզչության կարիք չունեն, քանի որ իրենց հայտարարությունները, կոչերն ուղղված են հասարակության գիտակից հատվածին, որոնք ի սկզբանե հասկանում են, որ հանրաքվեն հակաօրինական է, դա բավարա՞ր է ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր